Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Որկրամոլների իշխանությունը (տեսանյութ) Իմ ամենակարևոր մաղթանքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
28
Հեղուկ գազի աննախադեպ թանկացում և դեֆիցիտ. «ժամերով հերթ ենք կանգնում, որ 5000 դրամի գազ ողորմանք». 5-րդ ալիք Գյումրիի համար յոթ նախագիծ՝ իրական լուծումներ Բերման է ենթարկել հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը Ո՞վ կարող էր կանգնած լինել Թրամփի վրա մահափորձի հետևում Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրաձգություն կազմակերպածը հանգրվանած է եղել նույն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հետ ընդունելությունը Կրակոցներ Վաշինգտոնի «Հիլթոնում». Թրամփին տարհանել են, կրակողը ձերբակալվել է Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հեղուկ գազի աննախադեպ թանկացում և դեֆիցիտ. «ժամերով հերթ ենք կանգնում, որ 5000 դրամի գազ ողորմանք». 5-րդ ալիք Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը Գյումրիի համար յոթ նախագիծ՝ իրական լուծումներ Սահմանազատումը կշարունակենք. Վրաստանի հետ էլ պայմանավորվածություն ունենք. Փաշինյան Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի «Տեսեք-տեսեք՝ հիշել է Սահմանադրությունը, մարդու իրավունքներից է խոսում». Սաթիկ Սեյրանյան Բերման է ենթարկել հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ինչպե՞ս է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի վրաերթը․ նոր մանրամասներ (տեսանյութ) ՀԷՑ-ը դուրս է մնացել 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակից 280 մլն մսխվել է Ամիրյանում նման աշխատանք կատարելու համար Որկրամոլների իշխանությունը (տեսանյութ) Իմ ամենակարևոր մաղթանքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում. Լուսինե Թովմասյանը դադարեցրել է համագործակցությունը Հ1-ի հետ Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած 4 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենան սպшնեց Սոնա Մնացականյանին և իր չծնված երեխային 36 ժամ ջուր չի լինի Խաբո՛ւմ են․ նախապայմաններ կա՛ն (տեսանյութ) Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը՝ շուրջ 500 մարզիկի մասնակցությամբ 30 երկրից (տեսանյութ) Ո՞վ կարող էր կանգնած լինել Թրամփի վրա մահափորձի հետևում Աբաս Արաղչին ուղևորվում է Ռուսաստան` Պուտինի հետ բանակցելու Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի Ի՞նչ էր առաջարկել Քեմալ Աթաթուրքը հայերին (տեսանյութ) Նիկոլի ստերի շարքից․ հիշողության թարմացում (տեսանյութ) Վարորդական իրավունքների և բալային համակարգին վերաբերող օրենքի կետերը պետք է վերանայվեն (տեսանյութ) Եթե ժողովուրդն ապրում է խորոված-փարթիների համար, տարրալուծվելու է կամ տեղահանվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Աննան իրականացրեց Մեհրիբանի երազանքը (տեսանյութ) Թուրքերը հա էլ մուրճով կտան գլխիդ, եթե գործոն չես (տեսանյութ)

Թմրամիջոցը Հայաստան է առաքվել «NIVEA FOR MEN» ապրանքանիշի փրփուրի տարայի մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցներ տեղափոխելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտարարվել է հետախուզում։

«Հայփոստ» ՓԲ ընկերության փոստերի փոխանակման կետում ֆրանսիայից առաքված ծանրոցի զննության ժամանակ հայտնաբերվել է «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց։ ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են առաքողի ինքնությունը, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ քաղաքացի, Ֆրանիսայում փաստացի հաշվառված Ա.Ավանեսովը հեռախոսակապի միջոցով նախնական համաձայնության է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հետ՝ առանձնապես խոշոր չափերի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքելու և վերջինիս իրացնելու հարցի շուրջ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կալանավորը Ա.Ավանեսովին հաղորդել է իր եղբոր տվյալները և հաշվառման հասցեն՝ ծանրոցը, որտեղ պետք է թաքցվեր թմրամիջոցը, եղբոր անվամբ առաքելու նպատակով:

«Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը փաթեթավորվել է պոլիէթիլենային փաթեթում և մաքսային հսկողությունից թաքցնելու նպատակով տեղադրվել սափրվելու համար նախատեսված՝ «NIVEA FOR MEN» տեսակի փրփուրի տարայի մեջ, ապա Ֆրանսիայի Հանրապետությունում գործող փոստային ծառայության միջոցով առաքվել Հայաստան՝ կալանավորի եղբոր հաշվառման հասցեով: Թմրամիջոցը հայտնաբերվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստերի փոխանակման կետում՝ ծանրոցի զննության ընթացքում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել Ա.Ավանեսովին որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>