Ջիջի Հադիդը լուսանկարվել է թոփլես Vogue ամսագրի համար. Լուսանկար
Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը լուսանկարվել է թոփլես բրիտանական Vogue ամսագրի համար: Նրա նկարները հայտնվել են Twitter-ում:
Նկարահանումներից մեկում 24-ամյա մոդելը կապույտ ջինսե տաբատ է կրում և մերկ կուրծքը ծածկում ձեռքերով: Մյուս լուսանկարներում ցուցադրում է պաստելային երանգներով վերնաշապիկներ և բաճկոններ, դիզայներական տաբատ և շորտեր երեկույթների համար, ինչպես նաև կարմիր սանդալներ՝ դրանք համատեղելով սպիտակ գուլպաներով: