Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլի» պատգամավորները կգնա՞ն սահմանադրական կարգի տապալման

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը մինչև պատգամավոր դառնալը Նիկոլ Փաշինյանին պատկանող օրաթերթի լրագրող էր, նախաձեռնել է փոփոխություններ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում, որոնցով նախատեսվում է (առանց չափազանցության) վերջ դնել երկրում սահմանադրական կարգին։

Ըստ նախագծի՝ Սահմանադրության փո­փոխությունները կարող են հանրաքվեի դր­վել առանց Սահմանադրական դատարանի նախնական որոշման, այսինքն՝ Ազգային ժո­ղովի իշխող խմբակցության ձայներով, բացի այդ, որպեսզի հանրապետության նախագա­հը չկարողանա ներազդել այդ ճանապարհով սահմանադրական փոփոխությունների կա­տարմանը, օրենքներից հանում են նրա լիա­զորությունը՝ ստորագրելու Սահմանադրու­թյան մեջ կատարված փոփոխությունները։ Այսինքն՝ պետության գլուխը նույնիսկ ձևական առումով իրավասու չի լինելու ստո­րագրել Սահմանադրության փոփոխություն­ները։

Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատա­րանը մինչև Սահմանադրության փոփոխու­թյունների նախագծի, ինչպես նաև հանրաք­վեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը պետք է որոշի Սահմանադրու­թյանը դրանց համապատասխանությունը։

Սահմանադրությամբ կարգավորվում է նաև Սահմանադրական դատարան դիմելու կար­գը։ Ըստ այդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմա­նադրության փոփոխությունների նախագծի հարցով Սահմանադրական դատարան դիմելը պարտադիր է Ազգային ժողովի համար։ Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի պարտականությունը վերաբե­րում է նաև այն դեպքերին, երբ խոսքը վերպետական միջազգային կազմակերպություննե­րին ՀՀ անդամակցության նամ ՀՀ տարածքի փոփոխության մասին է։

Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասում ուղիղ սահմանվում է, որ Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ կամ Սահմանադրական դատարանի մասին օրեն­քով, իսկ Սահմանադրության 169-րդ հոդվածում սահմանվում է Սահմանադրական դա­տարան դիմելու կարգը, և միայն ՍԴ դիմելու մանրամասները, համաձայն Սահմանադրու­թյան 169-րդ հոդվածի 6-րդ մասի, սահման­վում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածում նշված է նաև Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմե­լու իրավունքի, այլ ոչ թե պարտականության մասին, բայց դա չի վերաբերում Սահմանադրության փոփոխություններին։

Հետևաբար, ԱԺ ոչ իրավաբան պատգամա­վորի ձեռքերով Նիկոլ Փաշինյանը փորձում է «տաք շագանակներ» հանել կրակից՝ չայրե­լով ձեռքերը։ Ակնհայտ է, որ այս փոփոխու­թյունների նպատակը մեկն է՝ շրջանցելով Սահմանադրական դատարանը, ներխուժել Սահմանադրության անցումային դրույթներ և կարգավորել ՍԴ գործող յոթ դատավորների հարցը, հետո էլ, եթե դա ստացվի, փորձել այլ փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ՝ առանց Սահմանադրական դատա­րանի։

Նախ՝ Սահմանադրության փոփոխություն­ներն առանց Սահմանադրական դատարա­նի, նշանակում է՝ Սահմանադրական դատա­րանի լիազորության յուրացում, որով դատա­րանը պետք է որոշի ցանկացած փոփոխու­թյան համապատասխանությունը Սահմա­նադրությանը։

Երկրորդ՝ Ազգային ժողովը ստանում է լիա­զորություն ցանկացած՝ Սահմանադրության մյուս հոդվածների բովանդակությանը հակա­սող փոփոխություններ կատարել Սահմա­նադրության մեջ, քանի որ ինքը յուրացրած կլինի ՍԴ լիազորությունը։

Երրորդ՝ սա էլ իր հերթին կնշանակի, որ Սահմանադրության փոփոխությունների հարցում վերանալու է իշխանությունների բաժանման սկզբունքի գործողությունը, այ­սինքն՝ տապալվելու է սահմանադրական կարգը։

Չորրորդ՝ ստացվում է, որ միջամտելով Սահմանադրության 213-րդ հոդվածը և կա­մայական որոշմամբ կարող են այդ հոդվա­ծում ամրագրել, որ, օրինակ, Սահմանադրա­կան դատարանում պաշտոնավարումը շա­րունակող ՍԴ անդամների, որոնք ընտրվել են մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը, լիազորու­թյունները դադարեցվում է, կամ նրանք հար­կադրաբար ուղարկվում են թոշակի։

Մասնագիտական շրջանակներում կաս­կած չկա, որ այս անհեթեթ նախաձեռնության ամբողջ իմաստն առանց սահմանադրական բարեփոխումների իմաստավորման, առանց հայեցակարգի, առանց հանձնաժողովի, ձևական օրենքներով, բայց փաստացի բիրտ հակասահմանադրական եղանակով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախա­տեսված եղանակով տիրանալով Սահմա­նադրական դատարանի լիազորություններից մեկին՝ փոխելն է Սահմանադրական դա­տարանի կազմը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>