Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: ՀՀ վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը:
Քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ կարևորում է Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը:
Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել հունիս ամսին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից իրենց սպասելիքների շուրջ:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: