Փարիզից Մոսկվա թռիչքը հետաձգվել է օդաչուների վիճաբանության պատճառով
Դիտել նաև
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Ինչո՞ւ են փչանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ հետևանք կարող է դա ունենալ Հայաստանի համար
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մոսկվա
Ինչո՞ւ են Աբխազիայում տաքացվում հակահայկական կրքերը, և ովքե՞ր են դրա հետևում կանգնած
Մոսկվայում չեղարկել են ամանորյա հրավառությունները
Air France ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը չի կարողացել ժամանակին թռչել Փարիզից Մոսկվա՝ օդաչուների խցիկում վիճաբանության պատճառով: Այդ մասին հայտնում է РЕН ТВ–ն՝ վկայակոչելով ինքնաթիռի ուղևորներից մեկին:
Նրա խոսքերով՝ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղի, այնուհետև վերադարձել է:
«Մենք նոր էինք դուրս եկել թռիչքուղի, երբ օդաչուների խցիկից լսեցինք ձայներ»,- պատմել է ուղևորը:
Նա նշել է, որ վիճաբանությամբ պայմանավորված՝ ինքնաթիռի անձնակազմը փոխարինվել է, սակայն ինքնաթիռի ներսում ցրտի պատճառով մեկնումից մեկ ժամ անց ինքնաթիռը վերադարձել է Փարիզ:
Նշվում է, որ ուղևորներին տրամադրվել է մեկ այլ ինքնաթիռ, որը նրանց հասցրել է Մոսկվա:
Zham.am

