Պարույր Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած վարորդը հնարավոր է հանկարծամահ է եղել
Դիտել նաև
Իրանից Հայաստան վերադարձող ավտոբուսը կողաշրջվել է
Ինքնաթիռի վթարի պատճառով կարո՞ղ է ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջ գալ լարվածություն
Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային
«Զոդի կամրջի» ոլորապտույտ հատվածում ավտոբուսի դուռը բացվել է, 2 երեխաներն ու ծնողը վայր են ընկել
Երևանում 48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատին․ կան վիրավորներ
Այսօր՝ փետրվարի 2-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 67-ամյա Սլավիկ Հ.-ն՝ իր վարած ՎԱԶ-21140 մակնիշի 34 RV 773 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Պարույր Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել լուսացույցի սյանը, այնուհետև առաջ ընթացել և բախվել «Telcell» կրպակին:
Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել էր վարորդի մահը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վարորդն ավոտմեքենան վարելիս հանկարծամահ է եղել: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: