Խալիֆա Հաֆթարի դեմ ճակատամարտին Էրդողանը ստիպված է Լիբիա տեղափոխել սիրիական Իդլիբում գործող ծայրահեղական գրոհայինների խմբեր
Էրդողանի վարչակարգը փաստացիորեն պատրաստվում է մայրաքաղաք Տրիպոլիի համար «Լիբիայի ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարի դեմ ճակատամարտին, սակայն, ամենայն հավանականությամբ, չունենալով անհրաժեշտ քանակով արբանյակ զինյալներ, ստիպված է Լիբիա տեղափոխել սիրիական Իդլիբում գործող ծայրահեղական գրոհայինների խմբեր, ինչը հնարավորություն է տալիս սիրիական բանակին լուրջ հաջողություններ գրանցել այս ուղղությամբ։
Նվաստիս համակրանքը Լիբիայում, բնականաբար ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի կողմն է, որի հակաթուրքական քաղաքականության մասին, ի դեպ, հայալեզու տիրույթում 2014թ․ կարծես թե առաջինն եմ գրել, իսկ երազանքս է, որ օրերից մի օր կկարողանանք՝ որպես պետություն, սերտ կապեր հաստատել և ըստ նպատակահարմարության աջակցել հակաթուրքական ուժերին ողջ Մերձավոր Արևելքով մեկ, տարբեր խորհրդարաններում հայերիս ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի համար դռներ մաշելու փոխարեն։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

