Նիկոլ Փաշինյանի խոսքը Ալմաթիում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին. Տեսանյութ
Ղազախստանում, Ալմաթիում մեկնարկել են Եվրասիական տնտեսական միակառավարական հանձնաժողովի աշխատանքները:
Մասնակից երկրների ղեկավարներին ողջունեց Ղազախստանի վարչապետը, եւս մեկ անգամ շնորհավորեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ կառավարության ղեկավար ընտրվելու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ հանդիպման կազմակերպման համար: Վերջինիս պաշտոնավարումը մոտենում է ավարտին:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Ղազախստան է մեկնել ՀՀ պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նա նաեւ երկկողմ հանդիպումներ կունենա:

