Հարկադիր կատարման ծառայությունը մասնակցում է ՀԱՊԿ միջազգային սեմինարին
Դիտել նաև
Հարկադիր կատարման ծառայությունը մասնակցում է ս/թ մարտի 15–17-ը ՌԴ Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում կայանալիք` ՀԱՊԿ գավաթի 15-րդ միջազգային մրցաշարի կազմակերպման հարցերով անցկացվող միջազգային սեմինար–խորհրդակցությանը:
Հիշյալ միջոցառմանը մասնակցում են նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային նախարարությունների և գերատեսչությունների մարտական ու ֆիզիկական պատրաստման ներկայացուցիչները:
Ծառայությունը միջազգային սեմինարին ներկայացնում է Հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արտակ Մարտիրոսյանը:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության
միջազգային հարաբերությունների և
հասարակայնության հետ կապերի բաժին