Նիկոլ Փաշինյանին ուղղված Նաիրի Հունանյանի նամակն ուղարկվել է ԱԱԾ
Դիտել նաև
Ժամանակն է, որ Փաշինյան Նիկոլն Ավինյան Տիգրանին շնորհի ծովակալի կոչում
Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
«Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան
«Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի նամակն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազին:
Ինչպես SHANTNEWS.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դատախազությունը նամակն ուղարկել է ԱԱԾ` Հոկտեմբերի 27-ի անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Նաիրի Հունանյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հոկտեմբերի 27-ի անջատված մասով գործի քննությանը, որը վերաբացելու մասին որոշում կա:

