Արթուր Վանեցյանը հարցաքննվել է
ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը երեկ հարցաքննվել է: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ Վանեցյանը երեկ հարցաքննվել է գաղտնալսման և ՀՖՖ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, վկայի դատավարական կարգավիճակով:
Գաղտնալսման գործով Վանեցյանի հեռախոսը ենթարկվել է զննության:

