Այսօր, գիշերային ժամին, գնացել էի օդանավակայան՝ տեսնելու, թե ինչպես է ոստիկանությունը իր հերթական կեղծ ինֆորմացիան իրացնում
Դիտել նաև
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
Հրաժարվում եմ ՊԻՂԾ Արամ Ալճանյանի բարեկամությունից. Անժելա Թովմասյան
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 5 «Օսկար»-ի է արժանացել
Տարոն Չախոյանը ստախոս է. Թագուհի Թովմասյան
Հրայր Թովմասյանին դատելու Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, բացի քաղաքականից, ունի նաև հոգեբանական պատճառ
Այսօր, գիշերային ժամին, գնացել էի օդանավակայան՝ տեսնելու, թե ինչպես է ոստիկանությունը իր հերթական կեղծ ինֆորմացիան իրացնում։ Բազմաքանակ բարձրաստիճան ոստիկաններ եկել էին հերթական ասֆալտափռման աշխատանքներ կատարելու։ Նայում ու մտածում էի, թե քանի ոստիկանի և նրա ընտանիքի անդորր է խաթարվել, քանի հանցագործություն է այս պահին կատարվում, քանի հանցագործություն չի բացահայտվելու, որովհետև ոստիկանները չնայած քնած չեն, բայց մի անձի ցանկություններին են հագուրդ տալիս։ Մի՛ արեք, տղերք։ Ե՞րբ եք գիտակցելու, թե ինչքան կարևոր գործառույթ է ձեզ վերապահված։ Թողե՛ք խեղկատակի դերը ու լուրջ գործով զբաղվեք։
Հ․Գ. Ոստիկանների «օպերացիան», իհարկե, չստացվեց, որովհետև ի սկզբանե հեղինակները իրենք չէին))))։
Լուսինե Սահակյանի ֆեյսբուքյան էջից

