«Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին
4
Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»

«Իրավական ուղի»-ն հայտարարություն է տարածել Հանրայինի ռեպորտաժի և Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժի և Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ։

«2020 թվականի հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ «անհամաչափ ուժեղ հակահարված տալ» Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին` ի պատասխան վերջինիս հայտարարությանը՝ զրպարտության համար Ն․ Փաշինյանին դատական պատասխանատվության կանչելու մտադրության մասին։ Դրան նախ հաջորդեց հայտնի «գրիչի պատմությունը», սակայն հանրության լայն զանգվածների կողմից «գրիչի փաստարկն» ընկալվեց որպես անտեղի, անհարիր ու անհիմն։ Դրանից անմիջապես հետո՝ հունվարի 29-ին, Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թողարկման ընթացքում եթեր հեռարձակվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ ռեպորտաժ՝ պատրաստված բացառապես Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված նյութերի հիման վրա։ Հաջորդ օրը՝ հունվարի 30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշված ռեպորտաժով կիսվեց իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով հետևյալը․ «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»։

1․ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժն ուղիղ պատճառական կապի մեջ է Հրայր Թովմասյանին «անհամաչափ ուժեղ հակահարված տալու» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքի հետ։ Այդ «խոստումը» կատարվել է Հատուկ քննչական ծառայությանը և Հանրային հեռուստաընկերությանը ապօրինի հրահանգներ տալու և, հավանաբար, դրանց կատարումը համակարգելու միջոցով, ինչը, քրեաիրավական իմաստով, իշխանության չարաշահման դրսևորում է (ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդված)։

2․ Հարկատուների միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր էր ներկայացնել բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվություն, մինչդեռ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով ռեպորտաժը ներկայացրել է բացառապես մեղադրական կողմի՝ Հատուկ քննչական ծառայության տրամադրած նյութերի հիման վրա՝ առանց պաշտպանական կողմի դիրքորոշումները ներկայացնելու։ Արդյունքում, Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված ռեպորտաժով իսպառ դադարեցվել է գործել Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածի սկզբունքը, ինչը նաև լրագրողական էթիկայի կոպիտ խախտում է։

3․ «Գրիչի պատմությունից» երեք օր անց Հատուկ քննչական ծառայությունը Հանրային հեռուստաընկերությանը տրամադրել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքից մանրամասներ՝ այն դեպքում, երբ տվյալ գործով նախաքննությունը դեռևս չի ավարտվել։ Այսպիսով, խախտվել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, այն է՝ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Հատուկ քննչական ծառայության իրավաբանական գիտելիքները կասկածի տակ չդնելով՝ ստիպված ենք արձանագրել, որ Հատուկ քննչական ծառայությունը գործում է բացառապես քաղաքական պատվերի և մեկ անձի ամբիցիաների բավարարման շրջանակում՝ այդպիսով վարկաբեկելով իրավապահ մարմինների հեղինակությունը և պրոֆեսիոնալիզմը։

4․ Դեռևս 2019 թվականին հունիսի 24-ին մենք հայտարարել էինք, որ Սահմանադրական դատարանի նկատմամբ մի քանի օր առաջ սկսված ոտնձգությունը պարունակում է Սահմանադրական դատարանի իշխանությունը յուրացնելու նախապատրաստության հանցակազմի հատկանիշներ (ՀՀ քրեական օրենսգրքի 35-300 հոդված)։ Ստիպված ենք արձանագրել, որ իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը ոչ միայն չի դադարեցվել, այլև այսօր արդեն վերաճել է իշխանությունը յուրացնելու փորձի (ՀՀ քրեական օրենսգրքի 34-300 հոդված)։

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը շարունակելու է հետևողական լինել Հայաստանի Հանրապետության իրավական և ժողովրդավարական բնույթը պաշտպանելու հարցում։ Այդ նպատակով մենք շարունակելու ենք համագործակցությունը քաղաքացիական հասարակության առողջ կառույցների հետ, ինչպես նաև Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի շուրջ վերջին հակաիրավական զարգացումների վերաբերյալ նյութերը ներկայացնելու ենք միջազգային գործընկերներին»,-նշված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>