Լավ, չեմ հասկանում, Փաշինյանի շրջապատում գոնե մեկ չքծնող ու մասնագետ հոգի չկա, որ ձեռից բռնի, ասի, վերջ, ստոպ, էդի խաղալիք չի, սա պետություն ա
Դիտել նաև
Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել
Պուտինը սպասվող տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Հրապարակում ես սեփական թերթիցդ հոդված ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում․ Լևոն Քոչարյան
Ով է դեռ «չզտված» ցուցակում Անդրանիկ Քոչարյանի առաջադրվելու երաշխավորը
Անդրանիկ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը
Լավ, չեմ հասկանում, Փաշինյանի շրջապատում գոնե մեկ չքծնող ու մասնագետ հոգի չկա, որ իրան ասի, որ այսպիսի ցուցումները ուժայիններին պաշտոնական դիրքի չարաշահում է ու վարչապետի լիազորություններից դուրս է։
Մեկը չկա՞, որ ասի, ոչ միայն քեզ ես էս հակապետական քայլերով խորտակում, այլ նաև ամբողջ ուժային համակարգը դարձնում ես ապագա անօրինականության հանցակից։
Մեկը չկա՞, որ ասի, ախպեր, բացի քո անձնական քմահաճույքից, ստեղ պետություն կա, ազգային անվտանգությաւն կա, հազար ու մի խնդիր կա։
Մեկը չկա՞, ձեռից բռնի, ասի, վերջ, ստոպ, էդի խաղալիք չի, սա պետություն ա։
Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

