Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիևը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
Դիտել նաև
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
«Ես պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի գնալ Ադրբեջան». Ալեն Սիմոնյան
«Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ»․ Իլհամ Ալիև
Ալիևը մերժել է Հայաստան գալու հրավերը
ՀՀ-ն ողջունում է Ալիևի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին. Նազելի Բաղդասարյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
«Պետությունների ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը: Ադրբեջանի նախագահը ևս մեկ անգամ տեղեկացրել է ֆրանսիացի գործընկերոջը հակամարտության վերաբերյալ Բաքվի դիրքորոշման մասին», - տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, հայտնում է Minval.az-ը:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, տնտեսական կապերն ու տարածաշրջանային անվտանգությունը:
Zham.am

