Մահացել է Անդրանիկ Թևանյանի հայրը
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Նորիկ Թևանյանը՝ «7 օր» լրատվավերլուծական կայքի հիմնադիր Անդրանիկ Թևանյանի հայրը։
Նորիկ Թևանյանը 72 տարեկան էր: Մասնագիտությամբ լինելով ինժիներ՝ նա ավելի քան 4 տասնամյակ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ:
Ն. Թևանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հինգշաբթի՝ մարտի 16-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Էրեբունի համայնքում գտնվող սգո սրահում: Հասցեն՝ Նուբարաշենի 46 (Էրեբունի թանգարանի հարևանությամբ): Հուղարկավորությունը՝ նույն տեղում, մարտի 17-ին՝ ժամը 13:00-ին:
«Zham.am»-ի խմբագրությունը ցավակցում է Անդրանիկ Թևանյանին, Նորիկ Թևանյանի մյուս հարազատներին ու մտերիմներին։

