ՀՀ իշխանությունները մոտենում են սխալների կուտակման կրիտիկական կետին
ՀՀ իշխանությունները մոտենում են սխալների կուտակման կրիտիկական կետին, որից հետո համակարգն այլևս ոչ թե դիմադրում է իր սուբյեկտին (ինչպես խոստովանում էր Փաշինյանը), այլ սկսում է ինքնաոչնչացվել։ Դա այն կետն է, որից հետո սխալները սկսում են կրել ոչ թե պատահական, այլ առավելապես համակարգային բնույթ։ Իրենց հերթին, համակարգային սխալները սկսում են դրսևորել օրգանական բազմացման բարձր դինամիկա՝ այլևս դառնալով անկառավարելի ու, ինչն ամենավտանգավորն է, անկանխատեսելի հենց կառավարման սուբյեկտի համար։ Դրանք կարող են ի հայտ գալ կառավարման մատրիցայի ամենաանսպասելի հատվածներում ու ամենաանհարմար պահին։ Արդյունքում տուժում են թե համակարգը, թե դրա սուբյեկտը, թե հակահամակարգը։
Հ.Գ. Խնդիրը իշխանություն֊ընդդիմություն անտագոնիզմի մեջ չէ։ Պարզապես համակարգի իմունիտետն անվերջ չէ։ Լսենք իրար։
Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

