Թուրքիայի քաղաքացին հայերի դեմ ռասիստական գրությունն օգտագործել է Գերմանիայում ապաստան ստանալու նպատակով
Դիտել նաև
Աբովյան փողոցում ասֆալտապատման աշխատանքներից հետո նոր «ատրակցիոն» է բացվել
Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ)
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում
Թուրքիայի Թունջելի նահանգի Փերթեք շրջանում միայնակ ապրող 66-ամյա մի կնոջ՝ Քումրու Աքքայայի տան դռան վրա անհայտ անձը օրեր առաջ գրել էր «Սատկիր, հայի վիժվածք» և դռան մոտ թողել մեկ փամփուշտ։
Ըստ թուրքական աղբյուրի՝ ոստիկանության հետաքննությամբ պարզվել է, որ հիշյալ գրառումն արվել է հենց այդ կնոջ որդու՝ Յուսուֆ Ինան Աքքայայի խնդրանքով։
Նշվում է, որ Աքքայան խնդրել է Թուրքիայում ապրող իր ազգականին այդպիսի բովանդակությամբ գրություն թողնել իրենց դռան վրա, որպեսզի ինքը Գերմանիայում կարողանա ապաստան ստանալ։
Հաղորդվում է, որ Աքքայան Գերմանիայում է գտնվում 2015թ-ից: գերմանական պատկան մարմիններին ներկայացել է որպես ալևի և տեղեկացրել, որ ալևիների կյանքի անվտանությունը Թուրքիայում ապահովված չէ։
Աղբյուրը՝ ermenihaber.am

