Երկիրն էլ է ավտոբուս
Երկու օր առաջ 27 րոպե անցկացրեցի 15 համարի ավտոբուսում։
Հետաքրքիր վարորդ էր։ Անընդհատ ասում էր՝ թուղթ փող տվողները նախօրոք տան‚ իջնողները մոտենան դռանը։ Սկզբում մի քանի հոգի քթի տակ փնթփնթացին։
Բայց կարճ ժամանակ անց բոլորը կարգապահ կատարում էին վարորդի հրահանգները։ Այսինքն՝ վարորդն ապացուցեց‚ որ քաղաքական կամքի դրսևորման դեպքում կարելի է կարգուկանոն հաստատել։ Երկիրն էլ է ավտոբուս։
Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

