Գեորգի Կուտոյանի ինքնասպանության վարկածը հաստատվել է․ ՔԿ
Դիտել նաև
Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների գործերով քննությունները վերսկսվել են
Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունից մեկ տարի անց
Դավաճանին տված վերջնաժամկետն ավարտվեց
Վրաստանը հուլիսի 1-ից կբացի սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար
Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով․ Հայկ Գրիգորյան
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության վարկածը հաստատվել է։ «Լուրեր»-ը, վկայակոչելով Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարին, տեղեկացրել է, որ Գեորգի Կուտոյանի այրին դիմել է իրավապահ մարմնին՝ խնդրելով չհրապարակել ինքնասպանության շարժառիթները:
Հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվելէր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ քունքի հրազենային վիրավորումով:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է, որ Կուտոյանի «մահվան առնչությամբ ձեռք են բերվել բավականաչափ տվյալներ, որոնք վկայում են նրա ինքնասպանության մասին»։