Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց թե ինչի է հանգեցնում այլատյացությnւնը. Պուտին Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ
24
Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ցեղասպանության թանգարանը տեղադրել է Վեհափառի այցի մասին նյութ, ապա ժամեր անց ջնջել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց թե ինչի է հանգեցնում այլատյացությnւնը. Պուտին Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին. Սամվել Կարապետյան Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Անդրանիկ Թևանյանին և ԲՀԿ-ին (տեսանյութ)

Ովքե՞ր են ընդգրկված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում

Այսօր պարզ կդառնա, թե ովքեր են ընդգրկվելու իշխանության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում, որը բաղկացած է լինելու իրավաբան-գիտնականներից, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներից, պատգամավորներից եւ տարբեր պաշտոնյաներից, որոնք հանձնաժողովում կընդգրկվեն ի պաշտոնե, օրինակ՝ արդարադատության նախարարը։ 

Hraparak.am-ի տեղեկություններով, թե ովքեր են դիմել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար։ Օրինակ՝ ընդգրկվելու հայտ է ներկայացրել Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Արթուր Ղամբարյանը, որը համարվում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտերիմներից եւ ՔԿ նախագահի տեղակալ է աշխատել հենց Հովսեփյանի պաշտոնավարման ժամանակ։ Նա կոչումով դոկտոր է, բայց քրեական իրավունքի մասնագետ է։ Դիմել է նաեւ ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս Սերգեյ Մեղրյանը, որը 2019 թ․ հունիսին հրաժարական տվեց ԲԴԽ անդամի պաշտոնից։ Ուշագրավ է, որ Մեղրյանն այս հանձնաժողովի կազմում ընդգրկվելու հայտ ներկայացնելուց առաջ ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է բոլոր հակաիշխանական գրառումները։ Թերեւս դրանով փորձել է ապահովագրել իրեն, որ իշխանությունների մոտ «հակահեղափոխականի» տպավորություն չթողնի, եւ հանձնաժողովի անդամ դառնալու շանսերը մեծ լինեն։ Իսկ ավելի ուշ նաեւ ամբողջությամբ ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը։

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ դառնալու հայտ է ներկայացրել նաեւ արդարադատության նախարարության աշխատակից Տիգրան Մարկոսյանը։ ՀԿ սեկտորից հայտ է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը, որը նախորդ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում եւս ընդգրկված էր։ Հանձնաժողովի անդամ դառնալու ցանկություն ունի նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, որը կարծում է, որ Սահմանադրությունը պետք է գրվեր բացառապես իր կողմից, իր խորհրդով, եւ որ ինքն է ՀՀ Սահմանադրության կնքահայրը։ Այս հանձնաժողովում ընդգրկվելու հայտ է ներկայացրել նաեւ գործող իշխանությունների ամենասուր քննադատներից մեկը՝ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը նախկինում եւս ընդգրկված է եղել սահմանադրական փոփոխությունների աշխատանքներում եւ համակարգել է բարփոխումներից բխող օրենսդրական ակտերի մշակման գործընթացը ու թերեւս ներկայացված ցանկից ամենաշատ փորձառություն ունեցողն է։

Իրավաբան-գիտնականների հատվածից այլ թեկնածուներ եւս կան՝ միջազգայնագետ Լեւոն Գեւորգյանը, Արմեն Եզեկյանը, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս Անահիտ Մանասյանը, որը, ըստ էության, միակ սահմանադրագետն է վերը թվարկված անձանցից։ Հանձնաժողովի կազմում պետք է 6 իրավաբան-գիտնական լինի։ ԱԺ խմբակցություններից ԲՀԿ-ն ներկայացրել է Գեւորգ Պետրոսյանի թեկնածությունը, «Լուսավոր Հայաստանը»՝ Տարոն Սիմոնյանի, իսկ «Իմ քայլը»՝ Վահագն Հովակիմյանի, որը, դժվար է ասել՝ ինչ կապ ունի իրավաբանության եւ, առհասարակ, Սահմանադրության հետ։ Ի պաշտոնե ներկայացված կլինի նաեւ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որն «Իմ քայլից» է։ Ի պաշտոնե հանձնաժողովի կազմում կընդգրկվեն նաեւ արդարադատության նախարարը, մարդու իրավունքների պաշտպանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված մեկ թեկնածու։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>