Կանանց 80 տոկոսը ձեզ համակրում է, ո՞նց է լինելու վերջը. քաղաքացին՝ վարչապետին (տեսանյութ)
Դիտել նաև
Նոր Նորքում ՀՀԿ քարոզարշավի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հավաքվածներին առաջարկեց հարցուպատասխանի ձեւաչափով անցկացնել հանդիպումը: Դահլիճում նստած մի կին վարչապետին հարցրեց. «Մեր ազգի կանանց եւ աղջիկների 80 տոկոսը ձեզ համակրում են, ո՞նց է լինելու վերջը»: Դահլիճում բոլորը սկսեցին ծիծաղել: «Վերջը լավա լինելու, ես էլ գնալու եմ մեր տուն»,- պատասխանեց վարչապետը:
Առավել մանրամասն՝ armtimes.am-ի տեսանյութում:

