Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ)
28
«Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով․ միջազգայնագետ Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Վթարային ջրանջատում ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել Սասուն Միքայելյանի վախն են բռնում «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու»

Թող մեր ժողովրդի հաղթանակները լինեն նաեւ տնտեսության, գիտության, մշակույթի, դիվանագիտության ոլորտներում. Սեյրան Օհանյան

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հունվարի 28-ին մենք տոնում ենք մեր հարազատ Բանակի 28-րդ տարեդարձը։ Ինձ համար այս թանկ, նվիրական տոնի կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝

- համայն հայությանը, Հայաստանում եւ Արցախում ապրող բոլոր ազգերի քաղաքացիներին,

- մեր ողջ պատմության անմահ հերոսներին ու տաղանդաշատ զորավարներին, - Հայրենական պատերազմի բովում թրծված մեր պապերին ու հայրերին,

- Արցախյան պատերազմի փառապանծ մարտիկներին եւ վետերաններին, - զոհված, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին,

- քաջարի նախնիների սխրագործություններով տոգորված մեր սերնդակիցների նման՝ իրենց հայրերի հերոսություններով օժտված, կյանքի ավյունով, երազանքներով լի, ստեղծագործ ու համարձակ կեցվածքով մեր երիտասարդ սերնդին,

- Հայկական բանակի ողջ անձնակազմին՝ գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, բոլոր նրանց, ովքեր Արցախյան ազատամարտից մինչեւ ապրիլյան պատերազմ, մինչ այսօր, իրենց դիրքում ամուր կանգնած, տոկուն կամքով, արհեստավարժ խնդիր են կատարում՝ հոխորտացող, սադրող հակառակորդին խաղաղություն պարտադրելով։

Ակնհայտ է, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը ապահովել եւ նրան զուգահեռ Հայկական բանակը կերտել ենք ազգովի, եւ դրա համար է, որ երկար տարիներ ծառայելով բանակում՝ ինձ համար Հայոց բանակի զինծառայողն ու Հայաստանի քաղաքացին, սահմանում կանգնած զինվորն ու սահմանին ապրող, հողին կառչած գյուղացին նույն հարթության վրա են եղել, եւ այսօր էլ պետության համար օրհասական պահին նրանք նույն խնդիրն են կատարելու՝ միասնական պաշտպանելով մեր Հայրենիքը։

Երկար տարիների ռազմավարական պլանավորմամբ իրականացված պաշտպանական քաղաքականության եւ դրա շրջանակներում անցկացված պետական մակարդակի զորավարժություններով փորձարկմամբ ամրապնդման շնորհիվ այսօր ակնհայտ է, որ խաղաղության պարտադրումը ավելի լայն հասկացություն է։

Պետության, հասարակության եւ անհատի անվտանգության ապահովումը, կայուն զարգացումը, հայ ինքնության պահպանումը իրականացվում են կենսագործունեության բոլոր ոլորտների համար ժողովրդավարական արժեքների համակարգի վրա հիմնված միասնական պետական քաղաքականության իրագործման միջոցով, որի հիմնական երաշխիքներն են՝

• պետական կառավարման համակարգի արդյունավետությունը,

• իրավունքի գերակայության ապահովումը,

• ժողովրդավարական արժեքների արմատավորումը,

• դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը,

• Զինված ուժերի մարտունակությունը,

• անվտանգության եւ իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը,

• արդյունավետ միջազգային ներգրավվածություն ապահովող արտաքին քաղաքականությունը,

• սոցիալական արդարության ապահովումը։ Ես կավելացնեմ նաեւ՝

• ժողովրդագրության պայմանների կտրուկ բարելավումը,

• պետության համաչափ զարգացումն ու պայքարը ուրբանիզացիայի պատճառների դեմ,

• տնտեսության թռիչքային զարգացումը։ Հասկանալի է չէ՞, որ նշված երաշխիքներից միայն մեկն է վերաբերում Զինված ուժերի մարտունակությանը, մյուսներին մենք կարող ենք հասնել արդարության եւ ներքին համախմբվածության միջոցով, որոնք հատկապես կարեւոր են մեզ նման փոքր, զարգացած ենթակառույցներ, մեծաքանակ բնական ռեսուրսներ, արտաքին ճանապարհներ ու դեպի ծով ելք չունեցող երկրի համար։

Յուրաքանչյուր պետություն բնութագրվում է իր տարածքով, բնակչությամբ եւ տնտեսությամբ. նրա ռազմական ներուժի բաղկացուցիչ մասերն են տնտեսությունը, բանակն իր զորահավաքային պատրաստականությամբ եւ բնակչության հայրենասիրական ու երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը։

Ինչպես տեսնում եք, տնտեսությունը որոշիչ է բոլոր տարբերակներում. զարգացող պետությունների համար, որպես ռազմական ներուժի գերակա մաս, մանավանդ բանակահենք տնտեսությունը նույնիսկ առաջնային է, քան բանակը։

Ավելի պարզ, զիվորական տեսանկյունից համեմատելով՝ կարելի է ասել հետեւյալը, որ եթե ժամանակակից համազորային ռազմական օպերացիաներում հաղթանակ ապահովող գործոններն են զինվորը (մարդը) եւ զենքը, տեխնիկան, ապա երկրի զարգացման «օպերացիայում» նույնպես մարդը մնում է, իսկ նրա ձեռքի «զենքը» տնտեսությունն է՝ բահը, գերանդին, մուրճը, հաստոցը, մեքենան, համակարգիչը, ժամանակակից տեխնոլոգիաները...

Տարիների ընթացքում բանակում արմատավորվել է զարգացման ռազմավարությունը, եւ ապացուցվել է, որ այն անընդհատ կատարելագործվող կառույց է ու ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսօր ղեկավարության ջանքերով արագ տեմպերով առաջ է ընթանում։

Ժամանակն է, որ նույն արագ տեմպերով զարգանա երկրի տնտեսությունը: Անհրաժեշտ է ժողովրդին հետզհետե ապահովել աշխատելու «զենքով» եւ պարբերաբար հաշվետու լինել ժողովրդին։

Պետության, կառավարության ուղղակի պարտականությունն է, ամենակարեւոր պարտականությունը՝ տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման ռազմավարություն մշակել եւ ամեն ինչ, ամեն մանրուք մի կողմ դնել ու հետեւողականորեն այն իրագործել. դա կլինի ամենամեծ օգնությունը ժողովրդին եւ բանակին։

Պետության ղեկավարության խնդիրն է այս ամենը իրագործելու համար հավաքագրել մեր բոլոր առողջ, փորձառու ուժերը ՝ անկախ թիմից, կուսակցական պատկանելությունից եւ գիշեր ու զօր առանց ժամանակ վատնելու զբաղվել տնտեսությամբ (մանր-մունր գործերով թող զբաղվեն մանրախնդիրները)։ Ժամանակն է խոսքերը ապացուցել կոնկրետ գործերով։ Եվ յուրաքանչյուրս պարտավոր է իր տեղում աջակցել այս ծրագրին՝ գիտակցելով, որ հապաղելը մեր երեխաների ապագայից է տանելու:

Պետք է հասկանանք եւ արձանագրենք, որ ժողովրդին տրված «զենքով»՝ տնտեսությամբ ստեղծված հավելյալ արժեքը կհզորացնի պետությունը եւ բանակը։

Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են։ Այս տոնական օրը առանձնահատուկ գնահատանքով եւ երախտագիտությամբ եւս մեկ անգամ շնորհավորում եմ մեր հայ իրականության մեջ ամենածանր, բայց պատվավոր վիճակում գտնվող բանակի գեներալներին, սպաներին եւ հատկապես առաջին գծում ամենօրյա բարդ ծառայություն իրականացնող հրամանատարներին. նրանք իրենց ուսերի վրա են կրում եւ՛ մեր նախնիների լավագույն ավանդույթները, եւ՛ իրենց հարազատ, կրտսեր եղբայրների՝ զինվորների պատրաստությունն ու անվտանգությունը շարունակվող ոչ պատերազմ, ոչ խաղաղություն դժվարին իրավիճակում, եւ՛ նաեւ փորձություններն ու հաղթանակների բերկրանքը։

Մեր ավանդական մարտական ոգին, համահայկական համերաշխությունն ու միասնությունը վերականգնելու եւ ազգային գաղափարական զարթոնքի համար՝ 1988 թվականի մտավորական-կամավորական շարժումը այսօր նորից մտավորականների հետ պարտավոր է շարունակել մեր բանակի սպան, ովքեր էլ, կարծում եմ, միասին հայ ազնվականության հիմքը պետք է կազմեն։

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ԻՄ ՀԱՐԱԶԱՏ ՀԱՅԿԱԿԱ՛Ն ԲԱՆԱԿ

Քեզ մշտական հաղթանակներ... Ե

Եվ թող ապագայում մեր ժողովրդի հաղթանակները լինեն տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, դիվանագիտության ոլորտներում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>