ՔՊ-ում որոշել են Հենրիկ Հարթենյանին հեռացնել և Երևանի ավագանուց, և կուսակցությունից
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն է հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»
Politik.am-ի տեղեկությունների համաձայն հասարակական աղմուկից հետո ՔՊ-ում որոշել են Հենրիկ Հարթենյանին հեռացնել և Երևանի ավագանուց, և կուսակցությունից։
Ի դեպ ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը քիր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երբ ասում ենք` ատելության խոսքը տեղ չունի մեզանում, դա հավասարապես և անգամ առաջին հերթին վերաբերում է ՔՊ անդամներին:
Վստահ եմ` կուսակցության ղեկավար մարմինը տեղի ունեցածին կտա անհրաժեշտ գնահատական:
Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ»։