Ատելությունն ու մաղձը հասել են ծայրահեղ վտանգավոր աստիճանի. ԲՀԿ-ական պատգամավոր. լուսանկար
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը ոչ միայն դուրս է մարդկային առողջ տրամաբանությունից, այլ նաև ամենակոպիտ ձևով ոտնահարում է բարոյական բոլոր արժեքները: Սա այն է, ինչի մասին մենք մշտապես խոսել ենք՝ ատելությունն ու մաղձը հասել են ծայրահեղ վտանգավոր աստիճանի:
Այնքան, որ նույնիսկ միջին տրամաչափի պաշտոնյան, որը, թերևս, ինքն էլ զարմացած է, թե ինչպես է հայտնվել իշխանական օղակներում, իրեն իրավունք է վերապահում ոտնահարել ամենակարևորը՝ ընտանեկան արժեքները: Սա այլևս ողբերգություն է: Բավակա՛ն է... Հասել ենք մի սահմանագծի, երբ դրանից այն կողմ բառիս բուն իմաստով քաոս է, որի հետևանքները կարող են կործանարար լինել: Հույս ունեմ՝ «Իմ քայլը» -ի գործընկերներս հանդես կգան համարժեք գնահատականով ու դրանից բխող գործողություններով:
Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան էջից


