Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Հայտնի է կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է «Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը: Մրցույթը մեկնարկել է 2016թ. դեկտեմբերի 20-ին: Մասնագետների խումբը կընտրի լավագույն կարճամետրաժ ֆիլմերը, որոնք արտահայտում են մարդասիրության, խիզախության եւ անձնվիրության գաղափարները:

«Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին գլխավորում է հայտնի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:

«Բոլորն ունեն մի պատրանք, որ իրենց ապրած ժամանակաշրջանը յուրահատուկ է: Մենք եւս բացառություն չենք, իսկ մեզանից հետո մենք կարող ենք թողնել միայն մշակույթ, ուրիշ ոչինչ: Մշակույթի հիմքը մարդասիրությունն է եւ սերն իր ողջ էությամբ: Հենց սա է պատճառը, որ մենք այս կարեւոր մրցույթի մի մասն ենք», - ասել է Էդգար Բաղդասարյանը:

Ժյուրիի անդամներն են ռեժիսոր Դիանա Կարդումյանը, ռեժիսոր Արեն Մալաքյանը, կոմպոզիտոր եւ «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ Մարինե Ալեսը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

Հաղթող ֆիլմի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 4000 ԱՄՆ դոլարի պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրած ֆիլմերի հեղինակներին՝ 2000 եւ 1500 ԱՄՆ դոլարի պարգեւ: Ֆիլմերը ներկայացնելու վերջնաժակետը 2017թ. մարտի 20-ն է: Մրցույթի մասին մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

Ժյուրիի կազմը

Էդգար Բաղդասարյան (ժյուրիի նախագահ) – Էդգար Բաղդասարյանը հանրահայտ ռեժիսոր է: 1988 թվականից նա աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1990թ. նկարահանել է իր դեբյուտային «Խաղեր» կինոնկարը: Մինչեւ 2009թ. Էդգար Բաղդասարյանը հայ-ամերիկյան Armenia Film Studios ընկերության տնօրենն էր: Նա բազում մրցանակների արժանացած «Արարատից Սիոն» ֆիլմի ռեժիսորն է: Էդգար Բաղդասարյանը մի շարք միջազգային կինոփառատոնների դափնեկիր է:

Մարինե Ալես – Մարինե Ալեսը հայտնի կոմպոզիտոր է եւ թատերագետ: Նա ավելի քան 300 հայերեն եւ ռուսերեն երգերի հեղինակ է: Նրա երգերը հրապարակվել են 5 ալբոմներում՝ «Կհեռանամ ինձանից» (1999), «Իմ բարդիներ» (2001), «Մտորումներ» (2003), «Քո կողքին և առանց քեզ» (2007), «Ոտաբոբիկ` երկնքով» (2010): Նա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ է: Մարինե Ալեսը «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիրն է: 2010 թվականին հրապարակել է «Բեկորներ» բանաստեղծությունների ժողովածուն: Մարինե Ալեսը «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ է:

Դիանա Կարդումյան – Դիանա Կարդումյանը ռեժիսոր է եւ կինոքննադատ: Նա «ՌեԱնիմանիա» (2011), «Մեկ րոպե, մեկ կադր» (2012, 2015), «WebApricot» (2014) փառատոնների ժյուրիի անդամ է եղել, ինչպես նաեւ աշխատել է «Ոսկե ծիրան» (2011, 2014, 2015, 2016) եւ «ՌեԱնիմանիա» (2010, 2013, 2015) միջազգային փառատոնների նախընտրական ժյուրիների կազմում: Դիանա Կարդումյանը մի շարք գեղարվեստական եւ փաստագրական ֆիլմերի հեղինակ է («Անավարտ մեղեդի», «Դիալոգներ», «Ախ, Դիմա, Դիմա» եւ այլն):

Արեն Մալաքյան – Արեն Մալաքյանը երիտասարդ կինոռեժիսոր է: Նա ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Արեն Մալաքյանը նկարահանել է մի շարք գեղարվեստական եւ փաստագրական ֆիլմեր, այդ թվում՝ «Վոլդեմար», «Ձյուն»: 2015 թվականին նա ստացել է նախագահական մրցանակ «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմի համար: Արեն Մալաքյանը մի շարք տեղական եւ միջազգային կինոփառատոնների դափնեկիր է:

Արման Ջիլավյան – Արման Ջիլավյանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարն է: Նա RVVZ հիմնադրամի տնօրենների խորհրդի եւ UWC Dilijan քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամ է, MEDIACRAT ընկերության համահիմնադիրը: 2011թ. նա ճանաչվել է Ռուսաստանի «Մեդիա մենեջեր» տպագիր մամուլ/ամսագրեր անվանակարգում: Արման Ջիլավյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ Ռուսաստանի մի շարք առաջատար մեդիա ընկերություններում («Նեզավիսիմայա գազետա», Eurasian Media Group) եւ ղեկավարելէ Time Inc.-ը Ռուսաստանում (FORTUNE եւ Popular Science ամսագրեր):

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>