Բիլլի Այլիշը «սրբեց» Գրեմմին
Լոս Անջելեսում Կայացավ Գրեմմի մրցանակաբաշխությունը, որի աստղը դարձավ 18-ամյա երգչուհի Բիլլի Այլիշը:
Երիտասարդ երգչուհին 5 մրցանակ ստացավ, այդ թվում՝ 4 գլխավորները՝ տարվա ալբոմ, տարվա երգ, տարվա ձայնագրություն և լավագույն նոր արտիստ:
Այլիշն առաջադրվել էր 6 անվանակարգերում և չի հաղթել ընդամենը մեկում՝ լավագույն սոլո փոփ-կատարում: Այս անվանակարգում հաղթել է Լիզզոն:
Zham.am