Լքված Քյաթուկ գյուղում երեք մարդ է ապրում (ֆոտո)
Էսօր լքված Քյաթուկ ենք գնացել։ Գյուղում երեք մարդ է ապրում, մի ընտանիք՝ մայր, հայր, որդի։ Կիսաքանդ տներ, փլված տանիքներ, պատին լուսանկարներ։ 2005-ին գյուղում 8 մարդ կար։ 1921-ին 612 բնակիչ ուներ գյուղը։ Անտառի մեջ է Քյաթուկը, ճանապարհը դժվարանցանելի։ Տխուր էր լքված տներում։
Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

