Ամեն անգամ լաց ու կոծ դնելով, թե Արցախի հարցում վատ ժառանգություն եմ ստացել՝ մի տեսակ անլուրջ է
Դիտել նաև
«Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան
«Եթե մրցույթի անցկացման հասցեն «պետական գաղտնիք» է, դժվար չէ կռահել դրա արդյունքը»․ Անուշ Պողոսյան
«Նախարարի տեղակալներից մեկը գործառույթներ չունի, բայց չի զրկվել պարգևավճարներից»․ Անուշ Պողոսյան
Իշխանական ամրոցը փուլ կգա, երբ նրանց ականջներին կհասնի արդար ցասման ձայնը… Արա Պողոսյան
«Մեկօրյա պատերազմում Ադրբեջանը բախվել է կոշտ դիմադրության»․ Արա Պողոսյան
Էլի Արցախի հարցում մեղադրեց նախկիններին՝ հող հանձնելու մեջ, թե բա Սերժ Սարգսյանը պատրաստվում էր հանձնել յոթ շրջանները:
Մի ժամանակ էլ Քոչարյանին էր մեղադրում Մեղրին հանձնելու մեջ:
Փաստացի, ով վերջին անգամ եղել է Արցախում, կփաստի, որ յոթ շրջաններն ու Մեղրին իրենց տեղում են:
Ու ամեն անգամ լաց ու կոծ դնելով, թե Արցախի հարցում վատ ժառանգություն եմ ստացել՝ մի տեսակ անլուրջ է:
Ավելի լավ կլինի հրապարակային պատասխանես, թե դու ի՞նչ փաստաթղթի շուրջ ես բանակցում, որովհետև հանրությանը Արցախյան բանակցություններից մի քանի թեզ է հայտնի՝ այն որ կարգավորումը պետք է ձեռնտու լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովրդի համար, որ Ալիևը կիրթ մարդ է, ու էլի մի քանի անսովոր հայտարարություններ:
Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

