Հայաստանը տնտեսական աճով առաջինն է ԵԱՏՄ տարածքում. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ
Դիտել նաև
Փաշինյանն արգելել է մարզեր այցի ժամանակ եկեղեցու թեման դնել–վերցնել
Չկրթվողները քիչ պարգևավճար կստանան
«Փաստորեն, լիչնի նիպրիյազն եմ հա՞ սեփական թիմում». Փաշինյանը՝ ՔՊ–ականներին
Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին
Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի
2019 թվականի 3 եռամսյակների նախնական տվյալներով` Հայաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 7.5 տոկոս, ինչը 1.6 տոկոսով ավելի է 2017 թվականի համապատասխան ցուցանիշից և 1.3 տոկոսով` 2018 թվականի ցուցանիշից: 3 եռամսյակների կտրվածքով տնտեսության աճի տեմպով Հայաստանն առաջինն է ԵԱՏՄ տարածքում և ԱՊՀ երկրների շարքում, ԱՄՀ-ի տվյալներով՝ նաև ողջ Եվրոպայում: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«2020թ. նախատեսված պետական բյուջեով նախատեսված է կապիտալ ծախսերի շուրջ 102 մլրդ դրամ ավելացում` հասնելով համախառն ներքին արդյունքի 4.1 տոկոսի մակարդակի` 2018 թվականի 2.5 և 2019-ի 3.3 համեմատ: 2020 թվականին նախատեսված է 287.7 մլրդ դրամի կապիտալ ծախս: Այս տարի կառավարությունն առաջին անգամ իր պատմության մեջ չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր: Արտաքին աղբյուրներից ներգրավվելու են բացառապես այնպիսի վարկեր, որոնք օգտագործվելու են կոնկրետ նպատակների համար և դրանք քննարկվելու և վավերացվելու են Աժ-ի կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա պարզաբանել է, որ «կապիտալ ծախս» ասվածն այն է, որով կոնկրետ նյութական արժեք է ստեղծվում: Կապիտալ ծախսերով կառուցվում են շենքեր, ճանապարհներ:
«Եվ մենք հիմա, ըստ էության, Հայաստանի պատմության համար բացառիկ մակարդակի ենք հասցրել կապիտալ ծախսերով ֆինանսավորումը»,- ասել է վարչապետը:
Մանրամասները` տեսանյութում:

