ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունը հունվարի 27-ին և 28-ին կաշխատի ժամը 09.00-18.00
Դիտել նաև
Մաքսատունը կաշխատի նաև շաբաթ օրը
Գյումրիում բացվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը
Հյուսիսային Կորեայի առաջնորդը առաջին անգամ հայտնվել է հասարակության առաջ մահվան մասին լուրերից հետո. Լուսանկար
Հյուսիսային Կորեայի կողմից արձակած հրթիռն անցել է Ճապոնիայի տարածքի վրայով
Հյուսիսային պողոտան ոնց որ էն հայտնի Fort Boyard-ի խաղահարթակը լինի
Հաշվի առնելով 2019թ-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում մաքսային մարմինների կողմից ընդունված նախնական հայտարարագրերի կապակցությամբ ճշգրտումների ներկայացման օրենքով նախատեսված ժամկետները և հունվարի 27-ի ոչ աշխատանքային, իսկ հունվարի 28-ի տոնական օրեր լինելու հանգամանքը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության համար 2020 թվականի հունվարի 27-ը և 28-ը սահմանվել են աշխատանքային օրեր, հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:
«Ստորաբաժանումը հունվարի 27-ին և 28-ին կաշխատի ժամը 09.00-ից 18.00-ը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: