Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Նորից հայ-վրացական տնտեսական համեմատություններ

Հայ-վրացական տնտեսական հարաբերությունները վարչապետի «թեթև» ձեռքով շարունակում են հրապուրիչ մնալ: Ի տարբերություն մեր վիճկոմի՝ վրաց վիճակագրությունը հունվարի 20-ին հրապարակեց երկրի արտաքին առևտրի հիմնական ցուցանիշները: Հարևանցիորեն ասենք, որ մերոնք դեռ դեկտեմբեր ամիսը չեն հասցրել ամփոփել: Մերոնք անցած ամսվա տվյալները հրապարակում են հաջորդ ամսվա 25-ին: Իսկ դեկտեմբերի տվյալները հրապարակելու համար հատուկ «թույլտվություն» ունեն՝ մինչև հունվարի 31:

Վրաց արտաքին առևտուրը կազմել է 12․8 մլրդ դոլար։ Ընդհանուր աճը 2․7 տոկոս է։ Ընդ որում Արտահանումները նախորդ տարվա համեմատ աճել են 12․4 տոկոսով։ Իսկ ներկրումները նվազել են 0․8 տոկոսով։ Պարզ նկատելի է, որ արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է (նույնն է նաև մեր պարագային)։ Վրաստանի արտահանումները կազմում են 3․8 մլրդ դոլար, ներկրումները՝ 9․1 մլրդ դոլար։

Մեր 11 ամիսների արտաքին առևտրի թվերն ավելի համեստ են։ Արտահանում՝ 2․4 մլրդ դոլար, ներմուծում՝ 4․8։ Բացասական հաշվեկշիռը 2․4 մլրդ դոլար է։ Վրաստանի արտաքին առևտրում առաջինը Թուրքիան է՝ առևտրի ծավալը 1․8 մլրդ դոլար ։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 1․5 մլրդ։ Երրորդը՝ Չինաստանը (1․1 մլրդ)։ Չորրորդը՝ Ադրբեջանը (կրկին 1․1 մլրդ)։ Հինգերորդը Հայաստանն է (679․7 մլն դոլար)։

Մեր արտաքին առևտրի առաջին հնգյակը չի կարելի ասել՝ էապես տարբեր է՝ երեք երկրներ «կրկնվում» են։ Մեր հիմնական գործընկերը Ռուսաստանն է՝ այս երկրին բաժին է ընկնում 26 տոկոսը։ Երկրորդը 20․7 տոկոսով Չինաստանն է։ Երրորդը Գերմանիան՝ 10․6 տոկոս։ Չորրորդը Թուրքիան է՝ 9․7 տոկոս։ Հինգերորդը Իրանը՝ 8․7 տոկոս։

Վրացական ամենամեծ խմբաքանակով արտահանումները բաժին են ընկնում Ադրբեջանին ու Ռուսաստանին։ Երրորդ երկիրը Հայաստանն է։ Վրաց արտահանումների ծավալը մեր երկիր 412․2 մլն դոլար է։ Իսկ այ ներկրող երկրների առաջին հնգյակում մենք բացակա ենք՝ ի տարբերություն առևտրի ընդհանուր ծավալի ցուցակի։ Մեր՝ հինգերորդ տեղը «զբաղեցնում է» Գերմանիան։ Պատճառը շատ պարզ է։ Մենք զգալիորեն քիչ ապրանք ենք արտահանում հարևան երկիր, քան ներմուծում։

Մինչև այս վիճակը նկարագրող թվերին անցնելը նշենք մեկ առանձնահատկություն ևս։ Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառության մեջ վերջին տարիներին շատ մեծ մասնաբաժին ունեն ավտոմոբիլների ներմուծումն ու արտահանումը։ Էներգակիրներից հետո ավտոմոբիլները ծավալով երկրորդ ապրանքատեսակն են։ 2019թ․ Վրաստան ներմուծվել է մոտ 654 մլն դոլար արժեքի ավտոմեքենա, արտահանվել՝ մոտ 687 մլն-ի։ Ավտոմեքենաներ ներկրել ու արտահանելու բիզնեսը մոտ 1․3 մլրդ դոլարի չափով ուռճացնում է արտաքին ապրանքաշրջանառության մակրո թվերը։ Մինչդեռ այդ 1․3 մլրդ-ի տնտեսական օգուտ-բարիքը ընդամենը 33 մլն դոլար է։ Սակայն վրաց վիճակագրությունը բաց-բաց հրապարակում է այս թվերը։ Հրապարակում ու հնարավորություն է տալիս վերլուծել այն։ Մեր պարագային այս թիվը բաց չէ։ Չնայած, որ ավտոմեքենաների ներկրում-արտահանումը 2019-ի մեր տնտեսության մեջ ոչ պակաս (եթե՝ ոչ ավելի) մասնաբաժին ուներ։ Ակնհայտ է, որ վրաց իշխանությունները ևս մերոնց նման հակված են մեծ ու պուպուշ թվեր հրապարակել։

Վերադառնանք հայ-վրացական ապրանքաշրջանառության թվերին։ Ըստ վրաց վիճակագիրների՝ 2019թ․ մեր ապրանքաշրջանառությունը 679․6 մլն դոլար է։ Վրաստանից մեր երկիր առաքվել է 412․2 մլն դոլարի ապրանք։ Իսկ մեր երկրից Վրաստան՝ 267․5 մլն դոլարի։ Սրանք վրացական թվերն են։ Հիմա կարելի է մեջբերել մեր վիճակագիրների թվերը, որոնք ամփոփում են 2019-ի 11 ամիսները։ Վրաստանից ներմուծումների թիվը մոտավորապես համընկնում է՝ մոտ 414 մլն դոլար։ Բայց սա արդեն ավելի մեծ թիվ է, քան նշված է վրաց հաշվետվություններում։ Մերոնք այս ամիս դեռ դեկտեմբեր ամսվա գումարներն են ավելացնելու ու, բնականաբար, ավելի մեծ թիվ են ստանալու։ Փոխարենը մերոնք կտրուկ պակաս են նշում Վրաստան արտահանումների մեր ծավալը՝ ընդամենը 63․3 մլն դոլար։ Ահա այսպիսի կտրուկ տարբերություն, որ հնարավոր է այսօր նկատել։ Սպասենք մեր տարեկան պաշտոնական թվերին։ Այդժամ կարելի կլինի հասկանալ մեր ու վրաց վիճակագիրների «մեթոդաբանական մոտեցումների» տարբերությունը։ Տարբերություն, որ միջազգային զվարճախոսության թեմա է դարձել։

Վերջում ընդամենը 1 փաստ-համեմատություն։ Ըստ մեր վիճկոմի՝ Հայաստանից 2019թ․ 11 ամիսներին արտահանվել է մոտ 11 մլն դոլար արժեքի գինի։ Ըստ վրաց վիճակագիրների՝ իրենց երկրից արտահանվել է 240 մլն դոլար արժեքի 94 մլն շիշ գինի։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>