Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան
28
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Պատերազմ Արցախում
«Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Միլանին», իսկ մինչ այդ կխաղա «ԱԶ Ալմկարի» հետ, Երևանում Հայաստանը հիբրիդային, կիսաազատ երկիր է 54-րդ՝ «նախկինների» ժամանակների հորիզոնականում. Լիլիթ Գալստյան «Հայաստան 2026. Իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ է հնչում. Էլինար Վարդանյան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Բռնաճնշումների նոր փուլն սկսվեց մայիսի 22-ից, Անդրանիկ Թևանյանի ձերբակալությամբ Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր

Նիկոլը սկսեց ընդդիմության կազմավորումը

«168 ժամ» թերթը գրում է. «Հրայր Թովմասյանի տան խուզարկությամբ Նիկոլը ոչ թե տրորեց կարմիր գիծը, այլ ամբողջովին ապականեց այն։ Վերջապես նա արեց իր այդքան տենչացած «աննախադեպը»՝ ինչպես հենց Հրայր Թովմասյանը նշեց, վերջին 200 և ավելի տարիների ընթացքում համաշխարհային պատմության մեջ դեպք չի եղել, որ հետապնդման ենթարկվի բարձրագույն դատական մարմնի ղեկավարը։

«Կարմիր գծերի» այս ոչնչացումը բերում է մի շարք կարևորագույն հետևանքների, և դրանցից կարևորագույնն այն է, որ… պետությունը վերացավ։

Պետության հիմնական ֆունկցիան հենց այդ «կարմիր գծերը» գծելն ու պահպանելն է, այն աղտոտելով ու վերացնելով՝ Նիկոլը վերացնում է պետականության բոլոր ֆունկցիաներն ու չափանիշերը։

Ի դեպ, դրա մեկ այլ ապացույց էր «գառների լռությունը» երեկ խորհրդարանում, որը բազմաթիվ «կարևորագույն» խնդիրներ էր քննարկում, որտեղ ընդդիմությունը հերթական անգամ շռնդալից փորձում էր ապացուցել, որ ինքն ընդդիմություն է, սակայն այդ թոհուբոհում չնկատեցին իրենց մահը։

Միաժամանակ, այնպես չէ, որ «կարմիր գիծ» տրորելը կարող է լինել միայն Նիկոլի մենաշնորհը, որ, եթե այն վերանում է, ապա վերանում է նաև իր հանդեպ։ Այլև ցանկացած գործողություն նրա հանդեպ, ցանկացած բացահայտում դառնում է նույնքան բարոյական, նույնքան օրինական և նույնքան քաղաքական, որքան իր գործողություններն են, քանի որ հայտնի է՝  որ կշեռքով դու կշռես, նույնով էլ քեզ են կշռելու։

Մինչև այս քայլը Նիկոլի հետ անհամաձայնները փորձում էին մնալ իրավունքի և բարոյականության շրջանակներում, մինչդեռ այժմ, իր իսկ քայլերով՝ Նիկոլը ազատում է նրանց ձեռքերը, և պատահական չէ, որ Հրայր Թովմասյանը կոչ է անում ԱԱԾ նախկին պետին այլևս չլռել։

Մյուս կարևոր գործոնն այն է, որ ակամա Հրայր Թովմասյանը դառնում է ընդդիմության առաջնորդ։ Նա ցուցաբերեց պետականության նկատմամբ առավելագույն հոգատարություն, ամենաբարձր կամային ու բարոյական հատկանիշներ, և դրանով շատ թավշյա ու սահուն կերպով դարձավ այն ֆոկուսը, որի շուրջ կարող են համախմբվել Հայաստանի քաղաքացիները, ովքեր  դեմ են իրենց երկրի կորստին։ Ի դեպ, իր այս դերի մեջ Հրայր Թովմասյանն արդեն իսկ արեց առաջին քայլը՝ կոչ անելով Արթուր Վանեցյանին այլևս չլռել։

Նիկոլն իր կառավարման ընթացքում անընդհատ ընդդիմություն էր փնտրում, ու վերջապես կկարողանա ծեփել պատերին ու պառկեցնել ասֆալտին, և ահա հերթական անգամ նա ստեղծեց իր ընդդիմության ֆոկուսը (թերևս, կառավարման ընթացքում միակ հաջող քայլն է)։ Եթե անգամ Հրայր Թովմասյանն այլ մոտեցում ունենա, քան պետություն ղեկավարելն է, միևնույն է, նա է դառնում ընդդիմությանը միավորող ու ստեղծող քաղաքական փարոսը։

Եվ մի կարևոր հարց, որ հասարակությանը կրկին հիշեցրեց Հրայր Թովմասյանը․ ինչո՞ւ է Նիկոլը շտապում, ի՞նչ «դեդլայններ» (վերջնաժամկետներ) ունի նա, որոնց իրականացման համար պատրաստ է ցանկացած անօրինականության, անգամ՝ պետականության զոհաբերմանը։

Պարզ է, որ նպատակը Սահմանադրական դատարանով ինչ-որ կարևոր հակաօրինական և հակաազգային օրենք սղացնելն է, ու թեև Հրայր Թովմասյանն այդ դատարանի դատավորներից ընդամենը մեկն է, Նիկոլը կարծում է, որ, երբ նա իր ճնշումների տակ ընկրկեց, ապա մյուս դատավորները ևս տեղի կտան, որպեսզի չընկնեն նման մսաղացի տակ։ Սակայն արդեն թուլանում է հիմնավորումը, որ Հրայր Թովմասյանը խանգարում էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նախատեսած դատական որոշումներին․ Քոչարյանի դատն ընթանում է առավել հնարավոր դանդաղ հունով, նա գտնվում է բանտում, և այստեղ որևէ արագացում Նիկոլին ձեռնտու չէ։

Որպես մի վարկած՝ կարելի է նշել Ղարաբաղի հիմնախնդրով միջազգային ճնշումները և Հայաստանի համար խիստ անցանկալի որոշումը, որը Նիկոլը պարտավոր է ընդունել՝ որպես իշխանության գալու և մնալու գին, մանավանդ, որ օրերս սպասվում է  այս խնդրով հանդիպում, որի օրը վերջնականացված չէ։ Սակայն սա հնարավոր տարբերակներից միայն մեկն է՝ Հայաստանի իրական քաղաքականությունն այժմ ընթանում է խիստ փակ ռեժիմով, և Նիկոլի իրական նպատակները գաղտնի են պահվում («Ցավով ուզում եմ նշել, որ դուք տեսնում եք այս պրոցեսների ընդամենը 10 %-ը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանը)։

Սակայն ժամանակային այս խնդիրը նաև հրամայական է ընդդիմության համար․ եթե Նիկոլն արագացնում է աղետը, ապա ընդդիմությունը ևս պետք է արագացնի իր գործողությունները՝ այն թույլ չտալու համար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>