Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Փաշինյանական քարոզչության հերթական «փուչիկը»

Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում գրառում էր արել՝ երկու անգամ օգտագործելով «աննախադեպ» բառը, ինչը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչ ոճի քարոզչական խնդիր է լուծում նա։

Մեջբերում եմ նրա գրառումն ամբողջությամբ։

««Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով:
Թողարկված եվրոբոնդերի պահանջարկը եղել է 200 միլիոն դոլարով ավելի: Իսկ ձեռքբերած ներդրողները շուրջ 70-ն են:
Սա մեր տնտեսության մեջ կատարված ուղիղ օտարերկրյա ներդրում է: Սա տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է»:

Նիկոլի գրածի մեջ կա ճշմարտություն և բլեֆ։

Այո՛, «Արդշինբանկը» 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել։ Պետական եվրոբոնդերի տոկոսները հաշվի առնելով մասնավոր բանկի համար 6,5 տոկոսը, իրոք, կարելի է ձեռքբերում համարել և փաստի կապակցությամբ շնորհավորել մասնավոր ընկերությանը։ Բայց դա ներկայացնել որպես «ուղիղ օտարերկյա ներդրում» և «տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն», մեղմ ասած, չափազանցություն է։ Այդ երբվանի՞ց է դրսից պարտքով փող վերցնելը համարվում օտարերկյա ուղղակի ներդրում։

Ի՞նչ կապ ունի մասնավոր կազմակերպության հաջողված գործարքի հետ կառավարությունը և մասնավորապես՝ Փաշինյանը։ Ոչ մի։

Հայաստանի վիճակագրական կոմիտեն «Արդշինբանկի» թողարկած եվրոբոնդերից ստացված միջոցները կարո՞ղ է համարել օտարերկյա ուղղակի ներդրում։ Իհա՛րկե, չի կարող։

Ներդրումների սահմանման մասով մեզ մոտ հստակություն չկա։ Առավելևս մասնավոր բանկի թողարկած պարտատոմսը չի կարող «ուղիղ օտարերկրյա ներդրում» համարվել։ Լավագույն դեպքում այն կարելի է մեր տնտեսության անուղղակի ֆինանսավորում համարել, եթե, իհարկե, վարկային տեղաբաշխումը լինի ոչ թե սպառողական շուկայում (օրինակ՝ ներկրված կենցաղային տեխնիկայի կամ ավտոմեքենայի գնում), այլ տնտեսության իրական հատվածում։

Մասնավոր բանկի գործարքը որևէ ձևով հնարավոր չէ ներկայացնել նաև որպես «տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն»։ Եթե դրսից պարտքով փող վերցնելն է «տնտեսական հեղափոխությունը», ապա հեռու է պետք մնալ այդպիսի հեղափոխությունից։

Եթե պարտքով փող վերցնելը լուրջ ձեռքբերում է և «տնտեսական հեղափոխություն», ապա նախորդ իշխանություններին կարելի է «տնտեսական հեղափոխության» ռահվիրա համարել, քանզի նրանց իշխանության օրոք մեր երկրի պետական պարտքն ավելացել էր ավելի քան 5 միլիարդ դոլարով, այդ թվում՝ եվրոբոնդերի թողարկման միջոցով։

Ի դեպ, «Արդշինբանկը» 2015–ին նույնպես եվրոբոնդ էր թողարկել 100 միլիոն դոլարի չափով (հղումը՝ https://www.ardshinbank.am/…/ardshinbank-successfully-price…)։ Բայց սա պաշտոնական վիճակագրությունը չի արձանագրել որպես «ուղիղ օտարերկյա ներդրում»։

Կրկնեմ՝ եվրոբոնդի թողարկումը ո՛չ տնտեսագիտության տեսությամբ, ո՛չ ՀՀ վիճակագրական ստանդարտներով չի կարող «ուղիղ օտարերկրյա ներդրում» համարվել։ Սա մասնավոր բանկի հաջողված գործարք է, այն էլ՝ հայաստանյան ստանդարտներով։

Լավ, ինչքա՞ն կարելի է աննախադեպ երևալու համար աննախադեպ քարոզչական «փուչիկներ» փչել։ Պողոսներին ինչքա՞ն կարելի է «աննախադեպ» ստատուսներով կերակրել։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>