Դուք 7 տարի պատգամավոր եք եղել ոչ լեգիտիմ Ազգային ժողովներում. «Իմ քայլը»-կան Մարիա Կարապետյանը՝ Մարուքյանին. Տեսանյութ
Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին ասաց. «Այո, դուք 7 տարի պատգամավոր եք եղել, սակայն ոչ լեգիտիմ Ազգային ժողովներում: Ձեր նկատմամբ սանկցիա չի կիրառվել, քանի որ ԱԺ ՀՀԿ-ական նախագահները գիտեին, որ այդ լեգիտիմությունը չունեին: Նրանք նաև գիտեին, որ սեղաններին ձեր խփելը ոչինչ չի փոխելու, և նրանք անելու են այն, ինչ ուզում են: Իսկ այսօր ձեր խոսքն ու վարքը կշիռ ունեն, և Ձեր նկատմամբ սանկցիայի կիրառումը այդ խոսքի և վարքի արժևորումն է, որքան էլ որ դա ձեզ պարադոքսալ թվա»:
Մանրամասները՝ տեսանյութում: