Գագիկ Ջհանգիրյանի փեսան պաշտոն կստանա
Դիտել նաև
Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև
ՌԴ սպորտի նախարարի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում էր
«Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան
Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան
«Մեզ սպասվում են գարնանային 3 հրաշալի օրեր, բայց ընդամենը 3»․ Գագիկ Սուրենյան
«Իրավունք» թերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով՝ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ Անրի Վարդանյանը, կնշանակվի Երևան քաղաքի քննչական կոմիտեի քննչական վարչության պետ: Մեր աղբյուրի պնդմամբ՝ վերջինս արդեն փաստացի նշանակվել է:
Նշենք, որ Ա. Վարդանյանը Զվարթնոցի մաքսատան պետն է:
Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարվա վերջին պարոն Ջհանգիրյանը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի երկու հրամանները:
Պահանջը վերաբերում է Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

