Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Եթե պետական հեղաշրջման փորձեր են եղել, պարտավոր եք հրապարակել անուններ և գործողություններ. Լիլիթ Գալստյան. Տեսանյութ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ պետական հեղաշրջման փորձերի մասին հայտարարությունները վկայում են այն մասին, որ օրվա իշխանության ամբողջ քաղաքական էներգիան ուղղված է անցյալը հրեշացնելու, ամեն ինչ ջնջելու և անընդհատ ներքին թշնամիներ փնտրելու գործին։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը։

«Չփաստարկված հոդվածներ, հրապարակ նետված խոսքեր, և այլն… Եթե իրապես պետական հեղաշրջման փորձեր են եղել, ապա մենք՝ իբրև հասարակություն, իբրև ժողովուրդ և ՀՀ քաղաքացիներ, պետք է իմանանք, թե ովքեր են մեր ներքին թշնամինները, անուններ և գործողություններ պետք է հրապարակվեն, պարտավոր են, այլապես ասվածը մոլորեցնող քաղտեխնոլոգիա է, և պետք չէ սեփական սխալներից, սեփական մեղքերից ու ձախողումներից հանրության ուշադրությունը տանել դեպի թշնամու փնտրտուք։ Սա հերթական կեղծ օրակարգով հասարակությանը զբաղեցնելու մեկ քայլ է, որի նպատակն է՝ ցույց տալ, թե քաղաքական թիմն այսօր զբաղված է շատ կարևոր գործով՝ ներքին թշնամու որսով և չեզոքացմամբ։ Կարևոր է, որ մեր քաղաքացիները հասկանան, որ օրակարգերի բացակայությունը լրացվում է քաղտեխնոլոգիաներով, որոնք դատարկ են»,- ասաց Լ. Գալստյանը։

Խոսելով պետական հեղաշրջման փորձերի մասին Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության, Դատախազության և Անվտանգության խորհրդի՝ իրար հակասող պարզաբանումներից՝ Լիլիթ Գալստյանը նկատեց, որ սա վկայում է իշխող ուժի քաղաքական մերկության մասին։

«Սա ոչ թե հակադրություն է, այլ խոսում է իշխանության քաղաքական մերկության և իշխանության մեջ ցայտնոտային և անկառավարելի վիճակի մասին։ Սա նաև շատ վտանգավոր բանի՝ հասարակությունը պառակտելու և տագնապների, հուզումների մեջ պահելու, հասարակության դիմադրողականությունը կոտրելու մասին է վկայում»,- ասաց Լ. Գալստյանը՝ հավելելով, որ ինչպես քաղաքական նույն ուժի մեջ չկա երկխոսություն, այնպես էլ դա չկա ուժային կառույցների միջև։

«Ես սրա անունը կդնեի այսպես՝ սա քաղաքական ստրիպտիզ է, որը մերկացնում է այն, որ նույն քաղաքական թիմում և ուժային կառույցներում չկան միասնական սցենարներ»,- ասաց Գալստյանը։

30 տարի քաղաքականությամբ զբաղվող Լիլիթ Գալստյանը զուգահեռներ անցկացրեց Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակաշրջանների միջև՝ ընդգծելով, որ ատելության, ներքին թշնամիներ փնտրելու մթնոլորտ կար նաև Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին։

Ըստ Գալստյանի՝ տեղին են նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան և առաջին նախագահի պաշտոնավարման ժամանակ արձանագրված նախկին պաշտոնյաների մահվան հանգամանքների զուգահեռները։

«Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակն է, և նրա կողմից հրապարակ նետված փիլիսոփայությունը շատ նման է Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանում նետվածին։ Ես համեմատելու շատ բաներ եմ տեսնում։ Միանշանակ է, որ օրվա քաղաքական իշխանությունն է պատասխանատվություն կրում՝ ինչպես երկրում գեներացվող արժեքների, այնպես էլ՝ նախկին պաշտոնյաների սպանությունների կամ ինքնասպանությունների համար»,- ասաց Գալստյանը՝ ընդգծելով, որ գործող իշխանությունն այս ժամանակաշրջանում նախկին պաշտոնյաների մահվան քաղաքական պատասխանատվությունը չի կրում իր ուսերին, որովհետև հասարակությանը զբաղեցնելու և նախկինում արված ամեն բան ջնջելու խնդիր ունի։

Խոսելով ներհասարական և ներքաղաքական դիսկուրսի մասին՝ Լ. Գալստյանը նշեց, որ Հայաստանում կիրառվող մեղավորության, ամեն ինչ ջնջելու՝ նախկինի քաղաքական տեխնոլոգիաներին զուգահեռ՝ չկա Հայաստանի ապագայի քարտեզը, չկա նաև ապագային միտված տեսլական և հայեցակարգ՝ ուղղված Հայաստանի զարգացման հեռանկարին։

Նրա համոզմամբ՝ տեսլական ու հայեցակարգ չունի նաև Ազգային ժողովի այն քաղաքական թիմը, որը Նիկոլ Փաշինյանի քայլարշավի արդյունքում է հայտնվել խորհրդարանում։

Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ Լ. Գալստյանը նշեց, որ պետք չէ դրանք միայն մեր երկրի սահմաներում դիտարկել, և դրանց պետք է նայել նաև գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում և հասկանալ՝ թուլացող Հայաստանն ո՞ւմ շահերն է սպասարկում։

Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամի՝ ստեղծված իրավիճակում շատ դժվար է ընդդիմադիր տեսակետներ հայտնելը, և չնայած այդ դժվարությանը՝ Հայաստանի համար կարմիր գծերը հատելու մասին բոլոր քաղաքական ուժերն էլ խոսում են։

«Մենք այսօր շատ կարևոր բան ենք կորցնում, կորցնում ենք հասարակության միասնականությունը, և դա կորցնում ենք այն ժամանակ, երբ կա արցախյան հիմնախնդիր և աշխարհաքաղաքական բախում՝ գերտերությունների միջև։ Այս վտանգները գիտակցում են արտախորհրդարանական ուժերը, սակայն հասարակությանն այդ գիտակցումը հասցնելու համար հասունության խնդիր կա՝ հասարակության հասունության»,- ասաց նա՝ նշելով, որ, թեև էյֆորիկ տրամադրությունները դեռևս շարունակվում են, սակայն 1.5 տարվա ընթացքում մենք ունենք կառավարության և կառավարության ղեկավարի վարկանիշի 23 տոկոս անկում, իսկ դա նշաանակում է, որ այդքան տոկոս մարդու մոտ սպասելիքները չեն արդարացվել։

Ըստ Գալստյանի՝ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ժողովրդավարական արժեքներով իշխանության եկած ուժը բռնել է ավտորիտարիզմի ճանապարհը և Սահմանադրական դատարանը համարում է այն հենարանը, որը պետք է անպայման յուրացնի։

«Իշխանությունը որևէ քայլի առաջ չի կանգնում Սահմանադրական դատարանը յուրացնելու համար, գիտեն, որ Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառելու մասին օրենքը չի աշխատի, հիմա էլ գնում են սահմանադրական փոփոխությունների։ Ժամանակին ընդդմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ սահմանադրությունը խաղ ու պար չէ, որ անընդհատ փոխենք։ Հիմա սահմանադրական փոփոխություններն արվում են քաղաքական նոր կոստյումի վերաձևավորման համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակ անցնում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին հերքելու ճանապարհով»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>