Ֆեոդալներ կկուն կանչե՞ց
Այս օրերին բոլոր քաղաքական ուժերում բուռն գործընթացներ են տեղի ունենում։ Բացառություն չէ նաեւ կառավարող ՀՀԿ–ն։ Պարզվում է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կամավոր-պարտադիր հանրապետականացումը տեղի է ունեցել վարչապետի մի շարք պայմանների բավարարելուց հետո: Մասնավորապես¸ Կարապետյանը պահանջել է, որպեսզի իրեն ազատություն տրվի կուսակցությունը տեղական ՀՀԿ-ական ֆեոդալներից մաքրելու գործում:
Այն, որ պայմանն ընդունվել է վկայում է փաստը, որ սկզբում մարզպետի, իսկ հետո նաև ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից ազատվեց տեղական երկարամյա «տեր ու տիրակալ» Սուրիկ Խաչատրյանը: Հանրապետականի ներսում ոմանք մտահոգված են, որ այս գործընթացը սրբել-տանելու է նաև այլ օդիոզ ու անձեռնամխելի թվացող այլ տեղական ֆեոդալների:
Zham.am