Անկարայի նահանգում այսօր առավոտյան 4 երկրաշարժ է գրանցվել
Դիտել նաև
Թուրքիայի Անկարայի նահանգի Աքյուրթ շրջանում հունվարի 23-ի առավոտյան 12 րոպե ընդմիջումով իրար հաջորդող երկրաշարժեր են գրանցվել, որոնք Ռիխտերի սանդղակով գնահատվել են 3,8 և 4,5 մագնիտուդ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվականը:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալներով` ցնցումները գրանցվել են առավոտյան ժամը 06:42-ին և 06:54-ին:
Այնուհետև նույն Աքյուրթում 3-4 մագնիտուդ ուժգնությամբ ևս երկու երկրաշարժ է գրանցվել` տեղի ժամանակով 08:55-ին և 09:12-ին:
Աքյուրթի համայնքապետ Հիլալ Այըքը տեղեկացրել է, որ նախնական տվյալներով` երկրաշարժերի հետևանքով մարդկային ու նյութական վնասներ չեն գրանցվել:
Zham.am