Հետախուզվող կինը ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 13-ին` ժամը 15.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Ռուզաննա Հ.-ն, որը 2016թ. սեպտեմբերի 30-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի մեղադրանքով:
Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

