Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ)
28
Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով․ միջազգայնագետ Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Վթարային ջրանջատում ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել Սասուն Միքայելյանի վախն են բռնում

Ինչպես է «Մարտի 1»-ի գործը հայտնվել փակուղում

Այսօր՝ մարտիմեկյան ողբերգական դեպքերից 12 տարի անց կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռ անպատասխան են: Տեղի ունեցածի վերաբերյալ կա ընդգծված միակողմանի մոտեցում, կան անձնական շահեր և շահերի բախում, որոնք ոչ միայն խանգարում են գործի արդար քննությանն ու բացահայտմանը, այլև գործը տանում են փակուղի:

2008 թվականի մարտի 1-ի մասին խոսելիս սահուն կերպով շրջանցվում է Լևոն Տեր-Պետրոսյանի գործոնն ու «խնամքով» անտեսվում այդ արյունալի իրադարձություններին նախորդող շրջանը: Մինչդեռ, պարզ է, որ «Մարտի 1»-ը մեկօրյա իրադարձությունների հետևանք չէ: «Մարտի 1»-ի ողբերգության արմատները շատ ավելի խորն են, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Ուստի, փորձենք մտովի վերադառնալ 2008 թվական՝ մինչև մարտիմեկյան արյունալի իրադարձություններ, ավելի կոնկրետ՝ նախագահական ընտրություններին նախորդող և բուն ընտրությունների շրջան:

Հանրության լայն շրջանակներին այդ շրջանի վերաբերյալ շատ բան հայտնի դարձավ ամերիկյան դիվանագիտական աղբյուրների՝ վիկիլիքսյան գաղտնազերծված փաստաթղթերից։

Տարածքներ՝ իշխանության դիմա՞ց

Դեռևս 2007թ-ից ԱՄՆ դեսպանատունը ակտիվորեն տեղեկություններ էր հավաքագրել սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ, կապ պահպանել հիմնական թեկնածուների հետ։ Դեսպանատան ներկայացուցիչներն այդ ընթացքում հանդիպումներ են ունեցել ընտրության մասնակից ֆավորիտ թեկնածուների հետ, որոնց արդյունքների վերաբերյալ զեկույցներն էլ, ըստ էության, գաղտնազերծվել է։

Գաղտնազերծված փաստաթղթերից մի շարք հետաքրքիր դրվագներ են ի հայտ գալիս, որոնք առ այսօր պատշաճ ուշադրության չեն արժանացել։ Բայց դրանք էական են նախընտրական տրամադրությունների ձևավոման առումով։

Մասնավորապես, դեռ 2007 թվականի հոկտեմբեր ամսին Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ գործերի Ժամանակավոր հավատարմատարին հրավիրել էր իր մոտ և տեսակետներ ներկայացրել ԼՂ հարցի վերաբերյալ, խնդրելով դրանք փոխանցել հատուկ դեսպան Մեթյու Բրայզային։ Այստեղ առանցքայինն այդ խոսակցության՝ «նմանը չունեցող» բովանդակությունն է, որից ստացվում է հետևյալը. Տարածքային զիջումների պատրաստակամություն առաջիկա ընտրություններում ԱՄՆ-ի աջակցության դիմաց։

Ըստ հրապարակված փաստաթղթերի, Տեր-Պետրոսյանն ամերիկյան կողմին առաջարկել է ունենալ մեկ պաշտոնական փաստաթուղթ, որը կամփոփեր ԼՂ բանակցային գործընթացի արդյունքները Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում։ Հետաքրքիրն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամերիկյան կողմին միաժամանակ խնդրել է՝ առաջարկը չներկայացվի որպես իրենը, այդ հանգամանքը գաղտնի պահվի և ներկայացվի ամերիկյան համանախագահի անունից։ Մինսկի Խմբի համանախագահների «դեմքով», ըստ էության, նա պլանավորում էր հակամարտության կարգավորման տարբերակ, որտեղ մեկ փաստաթղթով կներկայացվեին մինչ այժմ համաձայնեցված բոլոր հանգամանքները, ապա կհրապարակվեր այդ բանակցությունների ամփոփ արդյունքները։ Դա, ըստ ԼՏՊ-ի, մյուս նախագահներին հնարավորություն կտար բանակցությունները շարունակել այդ կետից և չսկսել ամեն ինչ զրոյից։

Ըստ ամերիկացի դիվանագետների տպավորության, սպասվող քարոզարշավի ժամանակ՝ մի ինչ-որ փուլում Լ. Տեր-Պետրոսյանը մտադիր է եղել հայտնել, որ քննարկել է ԼՂ հարցը ԱՄՆ-ի հետ, ցույց տալու համար, որ ինքը լուրջ այլընտրանք է Ս. Սարգսյանի համեմատ։ Բացի դա, եթե նա կարողանար նախագահ դառնալ, այդ փաստաթուղթը կարևոր կլիներ, ցույց տալու համար, թե Քոչարյանը բանակցել է նույնքան պարտվողական փաստաթուղթ, որի համար իրեն 98թ-ին հեռացրին։ Սա նրան հնարավորություն կտար նաև որպես նախագահ զիջումների գնալ Ադրբեջանի հետ բանակցություններում։

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ Լ. Տեր-Պետրոսյանը 2008-ին ձգտում էր իշխանության Ղարաբաղի հարցում զիջումների գնալու պատրաստակամությամբ, ինչը նա չէր թաքցնում ամերիկյան դիվանագետների հետ հանդիպման ժամանակ, և բնականաբար ձգտելով դա բարդել Ռ. Քոչարյանի վրա։

Լևոն Տեր-Պետրոսյանի այս սցենարը իրականություն չի դարձել, քանի որ ամերիկյան կողմը հրաժարվել է մտնել նմանատիպ խաղերի մեջ։

Լևոն Տեր-Պետրոսյանի շանսերը 2008 թ. նախագահական ընտրություններում

Իսկ ի՞նչ շանսեր ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ի նախագահական ընտրություններում և ո՞րն էր նրա պլանը։

Վիկիլիքսյան գաղտնազերծված փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ ըստ ամերիկյան դիվանագետների կանխատեսումների՝ Տեր-Պետրոսյանը հաղթելու շատ քիչ շանսեր ուներ, լինի դա ընտրությունների, թե փողոցային ցույցերի միջոցով։

Ամերիկյան դիվանագետները գնահատել էին ընտրապայքարում գտնվող թեկնածուների իրական շանսերը և նույնիսկ կանխատեսել իրադարձությունների հնարավոր զարգացումներ:

Հրապարակված նամակներում, մասնավորապես, խոսվում է, որ մինչև 2008 թ. նախագահական ընտրություններն իրականացվել են միջազգային սոցհարցումներ և ոչ մեկով Լևոն Տեր-Պետրոսյանն առաջատար չի եղել: Օրինակ՝ USAID-ի ֆինանսավորմամբ IRI-ի կազմակերպած սոցհարցումներով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությունը 2007թ-ի հուլիսի դրությամբ 20% էր, իսկ նրա նկատմամբ բացասական վերաբերմունք են ունեցել 76%-ը։ 2007թ.-ի մարտին այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 13 և 81 տոկոս, իսկ 2006թ.-ի նոյեմբերին՝ համապատասխանաբար 14 և 82 տոկոս։

Ըստ Վիկիլիքսյան գաղտնազերծված փաստաթղթերի, ամերիկյան դիվանագետները վստահ էին սոցհարցումների տվյալների վրա, համաձայն, որոնց առաջատարը Սերժ Սարգսյանն էր, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը որևէ շանս չուներ հաղթելու։

Կարծում ենք՝ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանը ևս սա շատ լավ գիտակցում էր, այլ հարց է, որ այդ մասին բարձրաձայն չէր խոստովանում։

Ամերիկացի դիվանագետները ՀՀ առաջին նախագահի գործողությունները բնութագրում էին այսպես․ «Լևոն Տեր-Պետրոսյանի սցենարը. երկար հարված, որը միևնույն է հարված է»։

Եվ գուցե հենց այս սցենարով էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակեց իր երկարաժամկետ ցույցերը՝ այդ ընթացքում կիրառելով մանիպուլիացիոն ուղղորդված գործիքներ։ Ցավալին այն է, որ այդ գործիքներն ու քարոզչական թեզերն առ այսօր չեն կորցրել իրենց բացասական ազդեցությունն ու շարունակում են գեներացվել՝ իրենց սև հետագիծը թողնելով հասարակության մեջ։

Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակը մանիպուլիացիան էր

Իր բազմաթիվ հրապարակային ելույթների ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց շրջանառության մեջ դնել ատելություն սերմանող մի շարք կեղծ թեզեր, որոնք էլ վճռորոշ ազդեցություն թողեցին հետագա զարգացումների վրա։

Ամերիկյան դիվանագետների ուշադրությունից անգամ չի վրիպել, որ իր ելույթներից մեկում Տեր-Պետրոսյանը Քոչարյանին մեղադրում էր Մեղրին Շուշիի և Լաչինի հետ փոխանակելու պատրաստակամության մեջ։ Մինչդեռ, իրականությունն այն էր, որ ԼՂՀ անկախության դիմաց Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվել էր ընդամենըՄեղրիով վերգետնյա և թունելային ճանապարհ կառուցելու առաջարկ։ Եվ այդ մասին Լ. Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատը շատ լավ գիտեր։

Նույնիսկ Հայաստանում ամերիկյան դիվանագիտական կորպուսն էր նկատել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակն էր ղարաբաղցիների և հայաստանցիների միջևտարաձայնությունների սերմանումը։Այո, հե՛նց ԼՏՊ-ին ենք «պարտական» հայտնի «ղարաբաղցիներ-հայաստանցիներ» սեպարատիստական ալիքի, թշնամանքի և ատելության մթնոլորտի գեներացման համար։ 1988 թվականին հանուն Արցախի փողոց դուրս եկած հարյուր հազարավորներից շատերը կամ նրանց սերունդը, նույնիսկ 2008 –ին իրենց ձայնը չտալով ԼՏՊ-ին, միևնույն է դարձան «հայաստանցի-ղարաբաղցի» թշնամանք սերմանող գաղափարի կրող՝ առանց խորանալու այդ թեզերի վտանգավոր հետևանքների մեջ։

Գաղտնազերծված փաստաթղթերում ամերիկյան դիվանագիտական կորպուսի ներկայացուցչի զեկույցից պարզ է դառնում նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ նորից հոկտեմբերի 27-ի պատասխանատվությունը գցել Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի վրա։ Ի վերջո, ըստ այդ փաստաթղթերի, Տեր-Պետրոսյանի ելույթի իրական նպատակը հանրությանը մանիպուլացնելն էր։

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվեց ընտրություններում․․․

Օրեցօր, ելույթ առ ելույթ աճող ատելության և ագրեսիայի մթնոլորտում էլ տեղի ունեցան 2008 թվականի նախագահական ընտրությունները։

Ինչպես և կանխատեսվել էր հայտնի միջազգային սոցհարցումներ իրականացնող կառույցների կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվեց Սերժ Սարգսյանին։ Այդ արդյունքներն անակնկալ չէին ինչպես ամերիկյան դիվանագիտական շրջանակների համար, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կառույցների։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ընտրությունները որակելէր որպես «հիմնականում միջազգային ստանդարտներին համապատասխան»։

Ավելին, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և դեսպանատան մեկ այլ աշխատակից 2008-ի փետրվարի 26-ին՝ Սերժ Սարգսյանի գլխավոր օգնականի և խորհրդականի հետ հանդիպման ժամանակ հայտնել էին՝ իրենք հավատում են, որ Ս. Սարգսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները, և պատրաստ են աշխատել նախագահի հետ մի շարք ուղղություններով, երբ ճգնաժամը կհանգուցալուծվի։

Սակայն համատարած ագրեսիայի և ատելության մթնոլորտում մեծ հաշվով այլևս նշանակություն չունեին միջազգային հեղինակավոր կառույցների կանխատեսումներն ու գնահատականները․ Լևոն Տեր-Պետրոսյանի սցենարը, ինչպես ցույց տվեցին վիկիլիքսյան բացահայտումները, հետընտրական ցույցերն ու փողոցային ագրեսիան էր։

Ռազմական հեղաշրջման վտանգը

Այո, ըստ Վիկիլիքսի հրապարակումներից մեկի, դեռ մինչև ընտրությունները, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնն իր զեկույցներում խոսել է այն մասին, որ Լ. Տեր-Պետրոսյանի պլանը հենց ցույցերն են, որ նա պատրաստվում է ընտրություններից հետո լցնել փողոցները և հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։ Իսկ ընտրություններից հետո, դեսպանատունը ուներ տվյալներ, ըստ որոնց ներքաղաքական գործընթացների մեջ պատրաստվում են ներքաշվել Պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն, ինչը սահմանադրական կարգի խախտման իրական վտանգ էր ստեղծում։ ։

Ի դեպ, ներքաղաքական պրոցեսների մեջ ԵԿՄ ներքաշման և ռազմական հեղաշրջման թեման ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները քննարկել են նաև 2008-ի փետրվարի 28-ին՝ նախագահ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ։

Հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ամերիկյան կողմին տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ Քոչարյանը ընդգծել է, որ ԵԿՄ-ն արդեն խստորեն զգուշացված է՝ չփորձել գնալ հակաօրինական ճնապարհով։ Զրույցի ընթացքում Քոչարյանը նաև նշել է, որ իրենց նպատակն է ցույցերի ժամանակ բացառել զենքի առկայությունը։

Ամերիկյան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչը Քոչարյանին տեղեկացրել է, որ նախորդ օրը Միքայել Մինասյանը նույնպես խոսել էր փետրվարի 22-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ԵԿՄ-ի միջոցով հեղաշրջում կազմակերպելու փորձի մասին։ Լևոն Զուրաբյանը ևս փետրվարի 22-ին՝ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ զրույցի ժամանակ, ասել էր, որ Մոսկվայից վերադառնալուց հետո Քոչարյանը կոշտ զրույց է ունեցել ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի հետ, որից հետո վերջինս կարծես վախեցած է, ինքնամեկուսացվել է և անհասանելի է դարձել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի համար։

Ամփոփելով

2008 թվականի «Մարտի 1»-ի գործի համակողմանի, արդար քննությունը ապահովելու համար, պետք է նախևառաջ բացահայտվեն վերը նշված իրադարձությունների մանրամասնությունները։

Վիկիլիքսյան նույնիսկ ոչ լիարժեք ինֆորմացիոն արտահոսքերից անգամ տեսանելի է, որ «Մարտի 1»-ի գործն այսօր փակուղում է, քանի որ գործում հաշվի չեն առնված վերը նշված պրոցեսները։ Իսկ երբ բազմակողմանի ուսումնասիրենք և տրվեն բարձրացված հարցերի լիարժեք նկարագրությունները, մեզ համար կարող է բացահայտվել «Մարտի 1»-ի միանգամայն այլ իրականություն, որտեղ դերակատարները լրիվ այլ են, դերաբաշխումը՝ լրիվ այլ։ Ըստ էության գործել է «որքան շատ զոհ, այնքան իշխանություն վերցնելու հավանականությունը մեծանում է» տրամաբանությունը։ Հայաստանը կանգնած է եղել զինված հեղաշրջման և զինված բախումների շեմին։

Վիգեն Երեմյան

«Իմ Ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>