Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է աշխարհի «Տարվա ծանրամարտիկ» կոչմանը
Դիտել նաև
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը
Հերթական քցոցին ա․ Իբր իրական բրենդի անունից նվեր են առաջարկում․ Սամվել Մարտիրոսյան
«Անհայտ կայքերում մի քանի հազար դոլարի «ներդրում» են կատարում ու գրեթե 100%-ով կորցնում գումարները». Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետը զգուշացնում է
Ի՞նչ անել, եթե ուժայինները փորձում են հասանելություն ձեռք բերել Ձեր հեռախոսին
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է «Տարվա ծանրամարտիկ» կոչմանը:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքէջում անցկացնում է քվեարկություն, որտեղ 5 ծանրորդների շարքում է նաև Սիմոն Մարտիրոսյանը:
2019 թվականին Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ Մարտիրոսյանը կարժանանա Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալին, քանի որ 2016 խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի` դեռևս 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեսթերը դրական են եղել:
Zham.am