Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ
Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Պատերազմ Արցախում
Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին

Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջների կոպիտ խախտմամբ՝ առանց բավարար ապացույցների

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին ու ներկայացրել պաշտպանական թիմի պարզաբանումները՝ այս փուլի համար։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների՝ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ պաշտպանական կողմի պարզաբանումները լսելու խնդրանքներին, քրեական գործի նյութերին ծանոթնալուց հետո, այս փուլում, դեռևս ներկայացնում ենք հետևյալը.

1. ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը վերահաստատում է նախաքննության սկզբնական փուլում արտահայտած այն պնդումները, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել իր պաշտոնեական դիրքի կապակցությամբ գործողություններ կատարելու համար: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

2. Պաշտպանական թիմը փաստում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի պահանջների կոպիտ խախտմամբ, քանի որ գործում չկա առերևույթ հանցանքի կատարման մասին վկայող բավարար ապացույցների համակցություն, ավելին՝ գործով հավաքված տվյալները որևէ կերպ չեն փաստում, որ գործը քննվել է ընդհանրապես հանցագործության դեպքի առթիվ: Ավելի պարզ, հավաքված տվյալներն աղաղակում են ընդհանրապես հանցագործության դեպքի բացակայության մասին:

3. Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի օրինականության և հիմնավորվածության հարցին՝ պաշտպանական կողմն անառարկելիորեն արձանագրում է, որ գործում բացարձակ չկան այնպիսի փաստական տվյալներ, որոնք թեկուզ և տեսականորեն կարող էին վարույթն իրականացնող մարմնին հուշել պարոն Սարգսյանի կողմից առերևույթ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականության մասին, ուստի այս պայմաններում, անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ տեղաշարժի իրավունքն ապօրինի սահմանափակելը, նույնպես օրինական համարվել չի կարող:

4. Ինչ վերաբերում է պարոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու գործողության օրինականությանն ու հիմնավորվածությանը, պաշտպանական կողմը կրկին փաստում է, որ այս դեպքում ևս գործում չկա գեթ մեկ ապացույց, որի հիման վրա քննիչը կարող էր օրենքով սահմանված կարգով արգելադրել անձի գույքը, ուստի այս որոշումը նույնպես չի կարող իրավաչափ համարվել:

5. Հայտնում ենք նաև, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից առանց բավարար հիմնավորումների մերժվել են պաշտպանական կողմի՝ բազմակողմանի օբյեկտիվ և լրիվ քննություն կատարելուն, գործի համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցներ ձեռք բերելուն և կոնկրետ դատավարական որոշումներ կայացնելուն ուղղված բազմաթիվ և բոլոր միջնորդությունները, ինչը կրկին վերահաստատում է մեր այն համոզմունքը, որ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեադատավարական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:

6. Հաշվի առնելով գործի հասարակական հնչեղությունը, պաշտպանական կողմը պարբերաբար հանրությանը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>