«Արման Բաբաջանյանի կողմից բացահայտ սադրանք էր». Արման Աբովյանը՝ ԱԺ-ում քաշքշուկի մասին. Տեսանյութ
Ես վատ եմ զգում, երբ բացահայտ սադրանք է տիրում, սադրում են պատգամավորներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկին:
«Արման Բաբաջանյանի կողմից բացահայտ սադրանք էր»,-ասաց նա:
Հարցին, իսկ իր կուսակից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ելույթը ինչպե՞ս գնահատում, արդյոք այն դատապարտելի չէր, որին արձագանքել էր Արման Բաբաջանյանը, Արման Աբովյանը պատասխանեց. «Այո, ես նրա ելույթը լսել եմ, այն դատապարտելի չէր: Գեւորգ Պետրոսյանի ելույթը հորդորում եմ ուշադիր լսել եւ թող լսեն բոլորը, որովհետեւ նրա ելույթի մեջ չկար ոչ վիրավորանք, ոչ զրպարտություն»:
Հարցին, թե ԲՀԿ-ն արդեն անցել է բռնունցների՞, երբ ԱԺ նիստերի դահլիճում փորձում էին հաշիվներ պարզել, ԲՀԿ խմբակցության քարտուղարն արձագանքեց. «Ոչ մի հաշիվներ մաքրել, պարզաբանումներ չկա: Ես հասկանում եմ, որ լրատվամիջոցներին պետք է ինչ-որ սենսացիոն բաներ: Ոչ, բոլորն էլ մարդ են, լարվեց իրավիճակը: Կրկնեմ, որ սա սադրանք էր: Այս իրավիճակը չեմ կարող անվանել բնականոն, բայց ոչ մի ողբերգություն չկա: Պետք չէ սենսացիա ման գալ այնտեղ, որտեղ այն չկա:
Ես Գեւորգ Պետրոսյանի ելույթը գնահատում եմ օբյեկտիվ:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում

