Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Ձեզ կրկին խաբում են այնպես, ինչպես 2008 թվականի մարտին

Տիկնայք և պարոնայք,

Մարդը խաբվում է, երբ մաքուր է և պարզ։ Եվ ամոթ չէ խոստովանել, որ խաբել են։ Սակայն հիմար է այն մարդը, ով խաբվում է շարունակաբար։

Շարունակելով Մարտի 1-ի մասով վերլուծությունը՝ այսօր անդրադառնալու եմ այսօրվա բարոյախոսող այլ անձերի, ովքեր կիպ կանգնած են այս բռնի հեղաշրջման կողքին և կուրծք են պատռում՝ պաշտպանելով այսօրվա իշխանություններին։ Արդյո՞ք, թե՞ իրենց նստատեղերն են ուզում փրկել...

Իրականում, Լևոն Տեր-Պետրոսյան-Նիկոլ Փաշինյան-Ստեփան (ստյոպիկ) Սաֆարյան տանդեմը, որն իր ակտուալությունը չի կորցնում առ այսօր, բացարձակ պատասխանատուն է Մարտի 1-ի տրագիկ իրադարձությունների և այն անմեղ զոհերի, որոնց հարազատներից, պետբյուջեից հատկացված 30 մլն դրամերով, Փաշինյանը, փաստացի գնում է նրանց զոհված հարազատների արյունը։

Կրկին ուզում եմ նշել, որ այս փաստերի իսկությունը հաստատվում է ստորև նշված հղումներով։

Եկեք դիտարկենք իրադարձությունները հաջորդաբար։ 01.03.2008թ. ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված զեկույցում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը գրում է, որ կեսօրին Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների մոտ հավաքվածները արագ վեր են ածվել բարկացած զանգվածի, քարեր և շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոբուսները վերածել բարիկադների։ Ժամը 18:00-ի դրությամբ արդեն ցուցարարները, շարունակում են բարիկադներ կառուցել։ Ժամը 17-ի կողմերը ևս մեկ խումբ՝ զինված ինքնաշեն ձողերով, շղթաներով, իմպրովիզացված զենքերով, գրավել է Հաղթանակի կամուրջը՝ նորից որպես բարիկադներ օգտագործելով ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։ Այդ մեքենաների բակերի մեջ գազով ներծծված կտորներ են դրել, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ այրել մեքենաները։ Կարևոր է ֆիքսել, որ այս զեկույցի մեջ հատուկ ֆիքսած է, որ Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չէ և ազատ է տնից դուրս գալ՝ երբ ցանկանա, այնինչ ժողովրդին, Նիկոլ Փաշինյանը ստում էր, որ նա տնային կալանքի տակ է։ Ավելին, այնտեղ ներկայացված է, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց «Դինամո» մարզադաշտ, երաշխավորելով թույլտվությունը՝ անցկացնելու ցանկացած այլ հանրահավաք, այդ մարզադաշտի տարածքում (հղում N1՝ ստորև)։

Այ այստեղ տեղի է ունենում ամենասարսափելին՝ թավշյա բանսարկու Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը, դեռ այն ժամանակ վարպետացած բանսարկության և կեղծ լուրեր տարածելու մեջ, կապվում են դեսպանատան ներկայացուցչի հետ՝ հայտնելով, որ արդեն 3 մարդ է զոհվել՝ մի մանկահասակ տղա և երկու տարեց մարդ։ Նրանք նաև նշում են, որ ոստիկանը ծեծելով սպանել է տարեց մարդուն։

Փեննինգթոնը նշում է, որ այս բոլոր տեղեկությունները հաստատված չեն, սակայն ցուցարարների մեջ այդ պահին արդեն շրջանառվում էր 3-6 զոհերի առկայության մասին տեղեկատվություն, ինչը հետագայում չի հաստատվել (հղում N1՝ ստորև)։

Պատկերացնում եք հավանաբար, թե այս լուրը ինչ մեծ հուզում կառաջացներ հավաքված ժողովրդի մոտ և ինչ ագրեսիվ արտահայտումների կբերեր։ Ի ապացույց սրա, Փեննինգթոնը նշում է, որ մարտի 1-ին օրվա ընթացքում ցուցարարները զինվել էին ինքնաշեն զենքերով, սուր քարերով և սալաքարերով, Մոլոտովի կոկտեյլներով, երկար փայտերով ու խողովակներով, ավտոբուսներից բարիկադներ էին կառուցել։ Կեսօրից հետո հավաքվածների մի զգալի խումբ (մի քանի հազար մարդ) հստակ նախապատրաստվում էր բախումների։ Նշում է, որ ոստիկանությունը ամբոխին ցրելու գործողությունը սկսեց դեպի օդ կրակահերթով, որպեսզի վախեցնի ցուցարարներին, որի արդյունքում շատերը ցրվեցին։ Սակայն մեծ մասը մնաց տեղում և սկսեց վանկարկել «Լևոն»։ Նրանց ուղղորդում էր Տեր-Պետրոսյանի արմատական աջակից Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկանությունն այնուհետև փորձեց վահանների պաշտպանությամբ մաքրել փողոցը, սակայն հետ մղվեց ամբոխի կողմից։ Ընդհանուր առմամբ ցուցարարները մոտ 12 ժամ վերահսկել են 4 հրապարակների միջանկյալ տարածքը, իրականացրել փոքրամասշտաբ թալան՝ հիմնականում գողանալով սնունդ և կոշիկներ, այրել են մի շարք մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական։ Դեսպանատան գործակալները նկատել են բախումների ժամանակ Մոլոտովյան կոկտեյլների պայթյուններ (հղում N2՝ ստորև)։

Փեննինգթոնը հավելում է, որ կան վստահելի ապացուցներ, որ մարտի մեկին Փաշինյանն է հրահրել և դրդել ցուցարարներին ոստիկանների հետ գնալ կոշտ բախումների (հղում N3՝ ստորև)։

Վերջում Փեննինգթոնը եզրակացնում է, որ ոչ Հայաստանի հասարակությունը, ոչ էլ միջազգային հանրությունը երբեք չեն իմանա մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանությունների իրական հանգամանքները (հղում N4՝ ստորև)։

Փաստացի, Մարտի 1-ի դեպքերի և անմեղ զոհերի բացարձակ պատասխանատուներն են Լևոն Տեր-Պետրոսյանը, ում համար և ում հավատալով ժողովուրդը դուրս եկավ պայքարի և ով խաբեց ժողովրդին ու թաքնվեց իր տանը՝ մինչ մարդիկ էին զոհվում իր համար, Նիկոլ Փաշինանը, ով ամեն գնով փորձում էր ալ իշխանության և հրահրում էր ժողովրդին ընդհարումների, շատ լավ գիտակցելով, որ կարող են լինել զոհեր և թաքնվելով անկեղծ մղումներ ունեցող և հավատով լցված ժողովրդի թիկունքում, հանգիստ խղճով զոհաբերելով ժողովրդին իր՝ շահադիտական նպատակների համար։

Այստեղ շատ կարևոր է Ստեփան Սաֆարյանի և Անահիտ Բախշյանի դերակատարումը, ում տարածած սուտ տեղեկությունները հենց եղան դրդապատճառ, որ բախումները տեղի ունենան։ Այս մարդիկ, ինչպես տեսնում ենք, այսօր էլ չեն դավաճանում իրենց մոտեցումներին և հանգիստ խղճով շարունակում են սուտ տեղեկությունների տարածումը և իրենց պրովոկատիվ մոտեցումներով ամեն կերպ աջակցում են Մարտի 1-ի դեպքերի՝ իրենց հորինած տարբերակը կյանքի կոչելուն։

Հիմա ուղղակի եկեք նայենք, թե ինչ է տեղի ունենում այսօրվա իրականությունում՝ Նիկոլ Փաշինյանը ամեն գնով կալանքի տակ է պահում ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, դատարանում ակտիվ ֆոն է ստեղծում Ստեփան Սաֆարյանի քույր՝ Սեդա Սաֆարյանը, ինքը՝ Ստեփան Սաֆարյանը իր ողջ ներուժը օգտագործում է սին հասարակական կարծիք ստեղծելու համար և սա բնական է։ Այլապես այս տանդեմը պետք է պատասխան տա Մարտի 1-ի իրադարձությունների մասով և արդար պատասխանատվությունից միակ տարբերակը՝ այլ մեղավոր նշանակելն է։

Արդա՞ր է ժողովուրդ։ Արդարությունը նշանակովի է լինո՞ւմ։ Ձեզ կրկին խաբում են այնպես, ինչպես 2008 թվականի մարտին, և տուժողը կրկին Դուք եք լինելու, իսկ Նիկոլ Փաշինյանն ու Ստեփան Սաֆարյանը՝ Ձեր արյան գնով վճարած հարկերի հաշվին վայելելու են իրենց կյանքը։

Այո՛, մարդը խաբվում է, երբ մաքուր է և պարզ։ Եվ ամոթ չէ խոստովանել, որ խաբել են։ Սակայն հիմար է այն մարդը, ով խաբվում է շարունակաբար։

#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա

[1] https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN179_a.html
[2] https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN186_a.html
[3] https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN208_a.html
[4] https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN304_a.html

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>