Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների
22
Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Պատերազմ Արցախում
«Արարատ-Արմենիան» հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Անհավանական. ՔՊ-ի կողմն անցած Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար․ գործը դատարան է հանձնվել Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի խոսակցություններ անել. Ի. Տոնոյան

Հայաստանում ազատ խոսքը վտանգված է. եկել եմ աջակցելու «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի դեմքով Հայաստանում մամուլի ազատությանը. Արմեն Աշոտյան. Տեսանյութ

Եկել եմ աջակցելու «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի դեմքով Հայաստանում մամուլի ազատությանը: Թավադյանի աջակիցների ակցիայի ընթացքում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ այս իշխանություններն իրոք նոր գրոհ են սկսում ազատ խոսքի, այլակարծության նկատմամբ: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ կապված հեռուստաընկերություններում, այսպես կոչված, կոռուպցիոն լոգոների հետ, և ԱԺ-ում համապատասխան լսումների ընթացքում ծավալված քննարկումների մի մասի մտադրությունները, շեշտադրումները վկայում են այն մասին, որ Հայաստանում ազատ խոսքը վտանգված է: Չկա քաղաքականություն՝ առանց ազատ խոսքի, չկա քաղաքական գործունեություն՝ առանց այլակարծության, և այսօր Արմեն Թավադյանն իր վրա է կրում ռեժիմի ռեպրեսիվ ապարատի ամբողջ ծանրությունը»,-ասաց Աշոտյանը:

Նրա համոզմամբ՝ Թավադյանի դեմ հարուցված քրեական գործը հերթական սարքած, շինծու գործն է, որտեղ որևէ համոզիչ բան չկա, առավել ևս՝ տարօրինակ է 28 օրվա ազատությունից զրկումը: «Այս իշխանությունները նախնական կալանքը իրոք դարձրել են պատժի միջոց: Այն, որ Թավադյանի և «5-րդ ալիք» ՀԸ-ի հետևեից վաղուց էին ընկել, տեսանելի էր այս մեկուկես տարվա ընթացքում, բայց այս դրսևորումները պարզապես զարհուրելի են: Եկել ենք ասելու, որ չի ստացվելու: Կապ չունի՝ 100 ենք, թե՞ 1000 ենք. պետք լինի, կդառնանք 5000, էականը քանակը չէ»,-նշեց ՀՀԿ փոխնախագահը՝ նշելով, որ ոչ ոք իրենց բերանը փակել չի կարող, ոչ ոք լրատվամիջոցների նկատմամբ անպատիժ ճնշումներ գործադրել չի կարող՝ այդ ամենը այս իշխանությունների «քթից» դուրս է գալու:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի այսօրվա դատական նիստից, Աշոտյանն արձագանքեց, թե վաղուց կորցրել է ռոմանտիզմը: «Արդարություն այսօր Հայաստանում կարելի է վերականգնել բացառապես «ատամ ցույց տալով», բացառապես խոսելով ու բարձրաձայնելով: Հույսները դնել իրավապահ համակարգի, դատական համակարգի պսևդոանկախության վրա, ավաղ, չի լինում: Հայաստանում չկան պետական ինստիտուտներ, դրանք վերածվել են քայքայված «ստամոքսների»»,-ասաց Աշոտյանը՝ հավելելով.

«Ես ուզում եմ, որ երկրում լինի իշխանություն, որն առնվազն ադեկվատ է երկրին սպառնացող մարտահրավերներին, որն ի վիճակի է ցավակցական ուղերձ ուղարկել և գալ շատ բարձրաստիճան պաշտոնյանի հագեհանգստին կամ թաղմանը: Ես չեմ ուզում իշխանություն, որը տարանջատելու է»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: Այս պահին դատարանը դռնփակ նիստում քննում է Թավադյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Մանրամասները տեսանյությում`

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>