«Իշխանությունը թիրախավորում է կոնկրետ հեռուստաալիքների իսկ Արմեն Թավադյանը մեր ընկերն է, հարազատը». Լեւոն Քոչարյան. Տեսանյութ
«5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելով՝ փորձ է կատարվում ճնշել մամուլը։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Վերաքննիչ քրեական դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։
«Հասկանում եք՝ ինչ է կատարվում. Արմեն Թավադյանը մեր ընկերն է, հարազատը, բնականաբար, ես չէի կարող չգալ»,- ասաց Լեւոն Քոչարյանը։
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում: