Վաղվանից բոլոր մարզերի ճանապարհները փակելու ենք. Տեսանյութ
Անասնաբույծները և մսավաճառները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում։
Հիշեցնենք, որ օրերս նրանք Կառավարության մոտ դարձյալ բողոքի ակցիա էին անում։ Անասնաբույծները նշում էին, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։
Նրանք սպառնում էին, որ այսօրվանից՝ երկուշաբթի օրվանից, խանութներին միս չեն մատակարարի։
***
Կառավարության մոտ սպանդանոցների պայմանների դեմ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարները վճռական են տրամադրված: ArmLur.am-ի հետ զրույցում նրանցից մեկը հայտարարեց, որ վաղվանից բոլոր մսավաճառները հանրապետության տարբեր մարզերում կփակեն ճանապարհները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

