Օր օրի ականատես ենք լինում առաջին օգտագործման ապրանքների գնի բարձրացման
Դիտել նաև
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Եթե հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա. Ռուբեն Վարդանյան
ԱԺ նախագահը ընդունել է Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումը
Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել. Ընտանիքի հայտարարությունը
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
2018 թվականին «Ելք» դաշինքը պայքարում էր ընդդեմ շղթայական թանկացումների։ Պայքարում էր հանուն քաղաքացու շահի ու հանուն լավ պետության տեսլականի։
Անցան բուռն երկու տարիներ։ Տեղի ունեցավ հեղափոխություն, որի արդյունքում, կարծես թե, պետք է քաղաքացին ավելի արժանավայել կյանք ունենար և, այո՛, բարձրանար կյանքի որակը։ Իշխանությունը ստանձնեց «Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցություն։ Ավաղ, օր օրի ականատես ենք լինում առաջին օգտագործման ապրանքների գնի բարձրացման և, ինչու ոչ, շղթայական թանկացումների։ Բայց դա, երևի թե, մեզ թվում է։ Երևի թե, աղքատությունը մեր գլխում է։
Հ.Գ. Ընկերներ, բա՞ն է փոխվել։ Էլ նախկին արժեքները չկա՞ն։ Էլ նախկին ազնիվ մղումները չկա՞ն։ Մենք միասին էինք չէ՞ պայքարում նման երևույթների դեմ։ Թե՞ ինչ-որ բան լավ չեմ հիշում։
Այո՛, իհարկե, հեղափոխությունը ակներև է։ Սկզբունքներ են փոխվել!!!
Թեհմինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

