Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Ինչո՞ւ Փաշինյանը չցավակցեց Կուտոյանի հարազատներին

Երեկ կատարվեց հերթական ողբերգությունը՝ սպանվեց կամ ինքնասպանություն գործեց երկրի նախկին ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը: Նա ընդամենը  39  տարեկան էր, քաղաքական ակտիվ գործընթացների մեջ չկար, անձնական մոտիվացիա ինքնասպանության համար նույնպես չէր  նշմարվում: Բացի այդ, դեպքի վայրում ենթադրյալ ինքնասպանվողը հաստատ մոտ 40 փամփուշտ չէր օգտագործի: Իսկ կոնյակի շշի առկայությունը շատ նման էր այն դրվագին, երբ իբր քոչարյանականը փորձում էր կաշառել մարտի մեկից տուժողին՝ ձեռքի հետ խոստանալով, որ «... մոտ ապագայում հեղաշրջում է տեղի ունենալու, և քեզ համար էլ լավ կլինի...» թեմայով: Իսկ  որպեսզի այս «չար ուժի» ներկայացուցիչը իր ամբողջական կերպարով հանդես գա, կողքին հատուկ «թաքնված կամերաների» համար ավտոմատ պիտի ցուցադրեր: Այս պատկերը և սցենարը հատուկ «պողոսների» համար էր:

Նույնն էլ այստեղ,  կոնյակի շիշը  «պողոսների» համար էր նախատեսված, որպեսզի, եթե պիտի «աշխատացվի»  «ինքնասպանության» վարկած, այն համոզիչ լինի:

Սակայն այստեղ արժե վերլուծել, թե ինչ մթնոլորտում եղավ այս ողբերգական դեպքը:

Այս օրերին Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը հանդես է գալիս մի հոդվածով, որում փաստացի մեղադրում է նախկին ԱԱԾ պետ Վանեցյանին, որ նա «... պատրաստվում էր հեղաշրջում իրականացնել երկրում...»:  Սակայն զարմանալիորեն այդ հոդվածին հրաժարվում են արձագանքել նույնիսկ Փաշինյանի քաղաքական թիմակիցները: Հետո, որպես հոդվածին լրացում,  Վանեցյանի հասցեին մեղադրանքներով են հանդես գալիս վարչապետի դուստրն ու աներորդին: Սակայն  նույնիսկ դրանից հետո Փաշինյանի թիմակիցները հրաժարվում են աջակցել իրենց շեֆին: Մամուլում գրվում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից  մոտ 20 պատգամավոր ուզում է դուրս գալ: Դրան զուգահեռ սկսվում է խոսել այն մասին, որ Վանեցյանը պատրաստվում է ակտիվ գործողություններ սկսել քաղաքական դաշտում:  Այս ամենին գումարած  նույն ակտիվությամբ սկսում է գործել նաև Ծառուկյանը, ով ունի   մեծ ռեսուրսներ և կուսակակցություն, որը սփռված է երկրով մեկ և պատգամավորական խմբակցություն:

Փաշինյանն ի պատասխան  Ծառուկյանին ավելի քան 50 բիզնես միավորների հաշիվների վրա կալանք է դնում: Սրան գումարած քաղաքական դաշտում սկսում են ծնվել նոր կուսակցություններ, որոնք  կայանում են հենց Փաշինյանի քննադատության հիման վրա: Այս ամենի հետ մեկտեղ ակտիվանում են ՀՀԿ-ականները, Քոչարյանի աջակիցները և դաշնակցականները:

Իսկ այս ամենի ֆոնին կրկին սոցիալական տարբեր շերտերի բողոքները նոր թափ են հավաքում:

Հասկանալի է, որ այս իրավիճակը հաստատ Փաշինյանի համար բարենպաստ չի կարելի համարել: Այսպիսի իրավիճակներում է, որ  կատարվում են դասական տիպի ներքին հեղաշրջումներ: Ի՞նչը կարող է գոնե ժամանակավոր լիցքաթափել իրավիճակը: Կարծում ենք, որ ցանկացած քաղաքագետ գիտի դրա պատասխանը: Վախի մթնոլորտ մտցնելու փորձը  երկրում: Դրա դասական տարբերակը զանգվածային ռեպրեսիաներ իրականացնելն է: Սակայն Հայաստանը ինքնաբավ երկիր չէ, և մանավանդ 21 -րդ դարում այդպիսի գործընթաց չի հանդուրժվի ոչ մեկի կողմից: Եվ այս ամենից հետո կրակում են Կուտոյանի ուղղությամբ: Ավելին,  ցինիկաբար նախազգուշացնում են Վանեցյանին, թե իբր «սևերին է շահավետ դա»: Նույնիսկ հանրության ամենաթերզարգացած հատվածի համար էլ ակնհայտ է, որ այս ամենի նպատակը բոլորին վախեցնելն է՝ սկսած Վանեցյանից և վերջացրած  իշխող ուժի ներկայացուցիչներով:

Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ մինչ այս պահը Փաշինյանը չի ցավակցել Կուտոյանի հարազատներին: Տեսնես ի՞նչն է պատճառը: Չ՞է որ Կուտոյանը ոչ մի քրեական գործով չէր անցնում, և ուրեմն  գոնե քաղաքական տեսանկյունից  Փաշինյանի համար ամոթ չէր լինի ցավակցել նրա հարազատներին:

Մեկնաբանությունը թողնենք մեր ընթերցողներին:

Դավիթ Մկրտչյան

Հ.Գ. 1993 թ.-ին ԱԱԾ նախկին տնօրեն Մարյուս Յուզբաշյանի և Գրողների միության նախկին ղեկավարի սպանություններից հետո, 1996 թ.-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճանը ռիսկ չարեց դնել իր թեկնածությունը, միայն այն բանից հետո, 1998 թ.-ին, երբ այդ իշխանությունը   փոխվեց, Դեմիրճանը վերադարձավ քաղաքական կյանք և տպավորիչ արդյունքներ գրանցեց: Կարծում ենք, որ այստեղ ևս զուգահեռներ անցկացնելուց հետո մեկնաբանություններն ավելորդ են: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>